ԵԿՄ-ում պրոցեսն ենք սկսել, նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին՝ այսօր մաքրվում են ԵԿՄ-ից. Ռուստամ Գասպարյան
ԵԿՄ-ում պառակտում չկա, հակառակը՝ դեռ համալրվում են նոր տղաներով, ովքեր հեռացել էին վարչությունից, այսօր վերադառնում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Ռուստամ Գասպարյանը, խոսելով ԵԿՄ-ի շուրջ առկա այն լուրերից՝ որ վարչության ներսում պառակտում կա։
«ԵԿՄ-ում մենք մաքրման պրոցեսն ենք սկսել, նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, եւ կապ չունեն շարժման հետ՝ այսօր մաքրվում են ԵԿՄ-ից։ Պետք է այդ ամբիցիաները դնենք մի կողմ, թե ինչու ես չլինեմ, ինքը լինի կամ մյուսը լինի։ Մեզ համախմբվել է պետք։ Անկախ նրանից, թե ով է ղեկավարը, չնայած՝ մենք այսօր ընտրել ենք լավագույնին»,- ասաց Գասպարյանը։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի դեպքից հետո ԵԿՄ-ն կազմալուծման վտանգի տակ էր, հիմա գուցե, կա՞ նման վտանգ, Գասպարյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ԵԿՄ-ն պատմություն է, եւ իրենց անցած ու ապրած ճանապարհը. «Կազմալուծել պատմությունը՝ ես չեմ ընդունում»,- ասաց Գասպարյանը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...