Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Ադրբեջանից ակնկալել այլ պահելաձև շատ վաղաժամ է. Դավիթ Բաբայանը` սահմանին լարվածության ավելացման մասին


Ադրբեջանից ակնկալել այլ պահելաձև շատ վաղաժամ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացմանը:

«Վերջին ժամանակահատվածում, հատկապես ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավոր պայմանավորվածություններից հետո կտրուկ նվազել էին հրադադարի ռեժիմի խախտումները` քանակական առումով, բայց հակառակորդը չի փոխվել, չի փոխվել նաև հրամայականը, նրա պատկերացումները, նրա զգացմունքները մեր նկատմամբ: Հետևաբար այսպիսի ոճը բնորոշ է նրան, և որևէ տարօրինակ երևույթ չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք քաղաքական ենթատեքստ ունի այս լարվածությունը, նա ասաց, որ Ադրբեջանի գործողությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում: «Նրանք պարզապես ատելությամբ են լցված մեր նկատմամբ, հետևաբար ամեն պարագայում փորձում են գնալ լարվածության: Ճիշտ է՝ հիմա թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Ադրբեջանում, բայց առանց դրա էլ մշտապես դիմում են նման քայլերի»,- ասաց նա:

 Խոսելով այն դիտարկումների մասին, թե Ադրբեջանը վերջին շրջանում ավելի հանգիստ էր, քանի որ պատրաստվում էր ավելի լայնածավալ գործողությունների, նա ասաց, որ նման վտանգ միշտ էլ կա: «Ադրբեջանը նացիստական հայատյաց երկիր է, և դրա համար մենք միշտ պետք է լինենք հզոր, բանակը միշտ պետք է լինի ամուր, և մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, սա է տարբերակը, որ ագրեսորը զսպված լինի»,- ասաց նա:

Ամեն դեպքում, Դավիթ Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե ներկայում քաղաքական անդրադարձի կարիք կա, որովհետև հակառակորդը արտառոց որևէ բան չի անում, և միշտ էլ զինադադարի ռեժիմը խախտել է: «Ճիշտ է՝ նման խախտումների դեպքում պետք է միջազգային հանրությունը անմիջապես արձագանքի»,- ասաց նա և նշեց, որ լարվածության աճի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Իսկ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը, ում այսօր տեղափոխելու են Երևան: 

 

 

 

ՀեղինակԼիանա Առաքելյան