Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Հմայակ Հովհաննիսյանը առաջնորդվում է «Որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքով

Միքո Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Երկրում խոսքի ազատությունը հայտվել է բացիթողի վիճակում և ամեն թափթփուկ մտածում է, որ կարող է ասել այն ինչ խելքին փչում է: Նրանց շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում իրբրև թե քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Եվ հետաքրքիրն այն է, որ Հմայակին տեսնում ենք միայն մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ հայտարարություններ անելիս, որը մտածելու տեղիք է տալիս: 
Շատ ժամանակ պետք չէր հատկացնելու, որպեսզի պարզենք, թե ինչ կենսագրականով է հանդես գալիս երախտամոռ անձնավորությունը: Տարիներ առաջ հենց ինքն էր, աղերսում , որպեսզի հայտնվի ԲՀԿ-ի շարքերում իսկ արդեն այսօր տառապում է սկլերոզով և ուղեղից ջնջել է այդ իրադարձությունների հետ կապված ամեն ինչ: Սակայն, հոգ չէ, մենք կթամացնենք նրա հիշողությունը և թույլ չեն տա ուրանալ մարդկանց, ովքեր դուրս են բերել Հմայակին ճահճից: 
Բայց Հմայակի պարագայում սա շատ նորմալ է, քանի որ նա առաջ է շարժվում «Որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքով: Եվ առիթից օգտվողները քիչ չեն, ովքեր Հմայակին գործիք են օգտագործում՝ իմանալով նրա մարդկային թերարժեքության մասին: Այս անգամ անդեն Հմայակը փորձել է Գագիկ Ծառուկյանի մասին իր հայտարարություններում օգտագործել «օլիգարխ» բառը, որ միայն տգիտության նշան է: Հատուկ Հմայակի և նրա նման անգրագետների համար կրկնեմ, որ «օլիգարխ» նշանակում է պետական պաշտոնյա, ով լիազորությունները օգտագործում է անձնական շահերի համար: Իսկ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է խոշոր սեփականատեր, ով իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման և ըստ օրենքի՝ կարող է զբաղվել քաղաքականությամբ: 
Հյամակին թվում է, թե նա շատ խելացի «տղամարդ» է և միայն ինքն է օրենքներին տիրապետում: Սակայն պետք է հիասթափեցնեմ և ասեմ, որ նման հայտարարություններ անող անձիք ոչինչ էլ չգիտեն օրենքի մասին: 
Միայն անգրագետ մարդը կարող է ուրանալ իր թիկունքին կանգնած մարդկանց և հանդես գալ քննադատական ու սուտ խոսքերով: Ու սրան նմաններն են, որ ապականում են մեր երկիրը, փորձում ինքնահաստավել: 
Ու եթե այսօր մի քանի գրոշի դիմաց վաճառում եք ձեր խոսքը, ապա վաղը չի բացառվում, որ կվաճառեք հենց ձեզ, եթե իհարկե դեռ չեք գնացել այդ քայլին: