Շուշին վերցնելը կարեւոր ռազմաստրատեգիական եւ հումանիտար նշանակություն ունեցավ հայերի համար. գեներալ-մայոր
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, այնուհետեւ՝ ԼՂՀ-ի վարչական կենտրոն Ստեփանակերտը Շուշիից ասես ափի մեջ լիներ եւ հեշտ թիրախ էր ադրբեջանական հրետանու համար։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հիշելով 1992 թվականի մայիսի 8-ի Շուշիի գրոհը։
Նրա խոսքով՝ Շուշին բարձունքի վրա էր, եւ այն պաշտպանում էր մոտ 3000 ադրբեջանցի։ «Ավիացիայի, մասնավորապես՝ ուղղաթիռների կիրառումը մեր կողմից սահմանափակ էր։ Մենք դրանք հիմնականում օգտագործում էինք դեսանտ իջեցնելու համար, բայց այդ օրը մենք այն, այնուամենայնիվ, կիրառեցինք»,- ավելացրել է Պետրոսյանը։
Նա նշել է, որ Շուշիի գրոհին մասնակցել են հայ կամավորներ տարբեր զորախմբերից, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեին, բայց այդ օրը դա ոչ մի նշանակություն չուներ։ Սկզբում, ըստ գեներալ-լեյտենանտի, նախատեսվում էր փուլային, բավական երկարատեւ, բազմօրյա եւ արյունահեղ գործողություն իրականացնել, բայց անառիկ քաղաքը հաջողվեց գրավել ընդամենը 24 ժամում, եւ դա՝ չնայած հակառակորդի զգալի կրակային եւ տեխնիկական առավելության։
Քաղաքի գրոհը եւ գրավումը, ինչպես նշեց զինվորականը, ռազմավարական կարեւոր նշանակություն ուներ, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց դադարեցնել Ստեփանակերտի մշտական գնդակոծումները, ինչպես նաեւ հզոր հենարան ապահովել հաջորդ գրոհի եւ Խոջալուի գրավման համար, որտեղ գտնվում էր օդանավակայան, որը չափազանց կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ուներ ադրբեջանական կողմի համար։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...