Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները (Տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցիալական վճար են կատարում, և չափազանց կարևոր է իմանալ, թե ում եք վստահում Ձեր գումարն ու ինչպես է այն կառավարվում: Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ հիմնադրված և կառավարվող Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է:


Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51% և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9% մասնակցությամբ: Մյուս հիմնադիրը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, 1996 թվականին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբն իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը:


Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներում: Ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 միլիոնից ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ և աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով: Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-նյակում է:


Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ, կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է:


«Կորպորատիվ մշակույթի և արագ զարգանալու կարողության շնորհիվ, ակտիվների կառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է նշանակալի աճ և արդյունքներ: Մենք միշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, մեծ ուշադրություն ենք դարձնում հասարակության առջև մեր ստանձնած սոցիալական պարտավորություններին և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող Ամունդին բացառիկ դիրքում է, կարող է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի և բազմազան լուծումներ։
Ամունդիի ամբողջ էքսպերտիզան, լայն դիվերսիֆիկացիան, ներդրումային լուծումների բազմազան ընտրությունը և ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլոր հաճախորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներին, փաստ, որն ավելի է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։