42–ամյա տղամարդը քարով և փայտով հարվածներ է հասցրել ազգականի գլխին. նրան մեղադրանք է առաջադրվել
2019թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչները՝ հայր և որդի, նույն փողոցում վիճաբանել են իր, հոր և եղբոր հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով, քարով և փայտով հարվածներ են հասցրել իրենց գլխին և մարմնի տարբեր մասերին: ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ Երև հազորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած քաղաքացու հորը՝ 1956թ. ծնված տղամարդուն, պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատոսկրի կոտրվածքի և գլխուղեղի սալջարդի ձևով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ մայիսի 2-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար նույն օրն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Մանթաշյան փողոցում 42-ամյա տղամարդը՝ որդու հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ վիճաբանել է հարևանությամբ բնակվող իր ազգականների հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մահակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև շարունակելով իրհանցավոր գործողությունները՝ 42-ամյա տղամարդը, գետնից վերցնելով քարը, հարվածներ է հասցրել նախ որդիներից մեկի, ապա նաև՝ հոր գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...