Վարչապետը սվաղեց Հանրային ռադիոյի՝ հեղափոխության ժամանակ կոտրված դուռը և մտավ լուրերի թողարկման սենյակ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռադիոյի օրվա կապակցությամբ անսպասելի այցելել է ՀՀ Հանրային ռադիո։
Վարչապետը ծեփագործին օգնեց սվաղել Հանրային ռադիոյի այն դուռը, որը հեղափոխության օրերին ռադիոյի շենք մուտք գործելու ժամանակ կոտրվել էր։ Փաշինյանը զարմացավ, որ դուռը մինչ օրս վերանորոգված չէր։
Վարչապետը ռադիոյի աշխատակիցներին շնորհավորեց այս օրվա կապակցության եւ լուրերի թողարկման ժամանակ մտավ ուղիղ եթերի հեռարձակման սենյակ։ Այդ սենյակն այն նույն ստուդիայում են, որտեղ նախորդ տարի, ինչպես նշեց վարչապետը, ներխուժել էր՝ պահանջելով ուղիղ եթեր։ Փաշինյանը այսօր էլ ներողություն խնդրեց այդ օրվա համար, եւ ասաց, որ դա արվել էր կոնկրետ նպատակի համար եւ հույս ունի՝ երկարաժամկետ։
Փաշինյանն ուղիղ եթերում զրուցում է լրագրող Լիլիթ Աղբալյանի հետ։ Նա ասաց, որ դեռ տարիներ առաջ էլ եղել է Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր։
Վաղը լրանում է Փաշինյանի վարչապետության մեկ տարին։ Փաշինյանն ասուլիսով է հանդես գալու, դրա համար վարչապետության վերաբերյալ հարցերի չպատասխանեց՝ դրանք թողնելով վաղվան։
Լրագրողը հետաքրքրվեց՝ Փաշինյանը չի՞ ուզում արձակուրդ վերցնել, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ հունիսին մեկ-երկու օրով պատրաստվում է արձակուրդ գնալ, փոքր-ինչ կտրվել աշխատանքից։
Փաշինյանը խոսեց տնտեսական հեղափոխության մասին՝ նշելով, որ դրա ամենաակատիվ փուլը հաջողություն ունի, բայց մնացյալը պահեց վաղը ասելու համար, որպեսզի այսօր կիսատ չմնա․
«Հույս ունեմ՝ վաղը ռադիոլսողների համար իմ ասուլիսը կլուսաբանվի, այսօր կիսատ-կիսատ չեմ ուզում ասել վաղվա ասելիքը»,-ասաց Փաշինյանը։ Լուրերի արտահերթ թողարկումն ավարտվեց եւ Փաշինյանը դուրս եկավ ստուդիայից։
Այս պահին վարչապետը շրջում է ռադիոյի շենքում։ Նա կրկին բոլորին շնորհավորեց, եւ կես-կատակ ասաց՝ այն, ինչ չէր հաջողվել նախորդ տարի՝ ուղիղ եթերը, մեկ տարի անց եղավ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...