Արցախի ՊԲ հրամանատարը անդրադրաձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը
Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են «Հերոսների հետքերով» դաս-արշավի մասնակիցներին, որի ընթացքում բանակի հրամանատարը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու անդրադարձ կատարել Շուշիի ազատագրման պատմական նշանակությանը:
Նույն օրը Արցախի մայր բուհում կազմակերպվել է արիության դաս, որը ավանդաբար վարել են բանակի հրամանատարն ու կրթության, գիտության և սպորտի նախարարը:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, անդրադարձել մայիսյան հաղթանակների դասերին, խոսել պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման պատմության մասին՝ հետագա հաղթանակների գրավական համարելով միասնության գաղափարը: Վերջում, պատասխանելով ներաաների հարցերին, Կարեն Աբրահամյանն անդրադարձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, պաշտպանական ոլորտում իրականացվող համալիր գործընթացներին:
Եռատոնին ընդառաջ արիության դասեր են անցկացվել նաև հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ և արցախյան ազատամարտի վետերաններ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...