Նորատուսցի Ալիկի եւ մյուսների գործով դատավորը շատ ավելի հեռուն է գնացել. Երեւանի դատախազ
Առաջին ատյանի դատարանի դատավորը Նորատուսցի Ալիկի եւ մյուսների գործով դատավճռի պատճառաբանական մասում գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի խոսակցությունների առանձին հատվածները ներկայացրել է խոսակցության ընթացքից կտրված։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքը հրապարակելիս հայտարարեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
Ըստ դատախազի՝ ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները վկայում այն մասին, որ ամբաստանյալները նախապես տեղյակ են եղել նախապատրաստվող հանցագործության մասին, նրանցից Ալիկ Բանդուրյանը՝ հանձնարարել է Պետրոս Իսրայելյանին գործով տուժող Մուշեղ Մուշեղյանին մորթել, սատկացնել, մահակներով ոտքերը ջարդել եւ այլն։
«Այս խոսակցությունից ակնհայտ է, որ նախքան այդ Ալիկ Բանդուրյանը եւ Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ունեցել Մուշեղ Մուշեղյանին տեսնելու կապակցությամբ: Խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հայտնում է, որ Մուշեղ Մուշեղյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր իսկ բառով ասած տյոռպիտ են արել։ Հայտնում է, որ նրա բնակության վայրն են ճշտել, իսկ Ալիկ Բանդուրյանը նշում է, որ պետք է նրան հենց քուչի մեջ մորթել: Նախքան այդ Պերտրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հայտնում է, որ իրենք պետք տփեն, լխկեն Մուշեղյանին ինչից հետո Ալիկ Բանդուրյանը պատասխանում է, որ պետք է բիտեքով ծեծել որպես թշնամու: Դրանցի հետո Իսրայլայնը Ալիկի Բանդուրյանին հարցնում, թե Մուշեղյանին լխկելու են, թե ոչ, ինչին Բանդուրյանը պատասխանում է՝ մորթում են: Ալիկ Բանդուրյանը խոսակցության ընթացքում անգամ շեշտում է, որ Մուշեղ Մուշեղյանը չպետք է սովարական ծեծվի. պետք է այնպես նրան մորթել, որ նա հիվանդանոց ընկնի: Նույն զրույցի ընթացքում Իսրյալյանը Բանդուրյանի հետ խոսակցություն է ունենում նաեւ Մուշեղյանի կողմից հանդես եկող Վիրաբիկին դեպքի վայրից հեռացնելու մասին։ Կարեւոր է արձանագրել, որ Բանդուրյանը նրան հեռացնելը պայման է համարում Մուշեղյանին սատկացնելու, մորթելու բիտեքով ջարդելու համար՝ նշելով, որ Իսրայելյանը նրան մի կողմ է կանչում իբր բան ասելու, իսկ տղերքը սպանում են»,–հայտարարեց նա։
Դատախազի խոսքով՝ խոսակցության ընթացքում քննարկում է գնում նաեւ օգտագործվող գործիքների՝ բիտեքի մասին։
«Նույն խոսակցությունից ակնհայտ է, որ հաջորդիվ Ալիկ Բանդուրյանը Անդրանիկ Սողոյանի օգնությամբ դեպքի վայրից հեռացնում է Վիրաբ Գասպարյանին, ով համաձայնում է հեռանալ նշելով, որ չգիտեր որ վեճին մասնակցում է մեկի կողմից, ում կողմից պետք չէր մասնակցել»,–նշեց նա։
Ըստ դատախազի՝ դեպքից հետո Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի խոսակցությունն ամբողջությամբ բացահայտում է դեպքը եւ թույլ տալիս արձանագրել, որ Սողոյանի եւ Բանդուրյանի պահանջով Վիրաբ Գասպարյանի դեպքի վայրից հեռանալուց հետո Պետրոս Իսրայելյանը հարվածել է Մուշեղ Մուշեղյանին, որից հետո նրան միացել են նաեւ գործով չպարզված անձինք:
«Իսրայելյանը պնդել է, որ կաշը գնացել է իր խփելուց հետո, Մուշեղյանը փորձել է փախուստ դիմել դեպի դուռը, որից հետո հանել է զենքն ու կրակել: Նույն խոսակցությունից պարզ է, որ կրակոցից վիրավորված Գեւորգ Ավետիսյանը թռել է Մուշեղյանի վրա , որից հետո Պետրոս Իսրայելյանն ու մյուսները շարունակել են հարվածել Մուշեղյանին, ընդ որում ինչպես Իսրայելյանն է նշում հարվածել ոտքերը ջարդել են բաներով դանակով խփել են մի քանի անգամ: Ավելորդ չէ նշել նաեւ, որ տուժող Արամ Պետրոսյանի սկզբնական ցուցմունքով հաստատվել է, որ դեպքի օրը Իսրյալյանը Մուշեղյանին հարվածել է, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն Իսրայելյանը Գեւորգ Ավետիսյանը եւ քննությամբ չպազրված անձինք շարունակել են նրան ծեծի ենթարկել եւ նրա նկատմամբ սուր կտրող գործիքով, մահակներով բահերի կթոերով եւ այլ առարկաներով բռնություն գործադրելը, որից որոշ ժամանակ հետո միայն վերջինս ատրճանակով կրակոց է արձակել: Դեպքի մանրամասները լսելուց հետո Ալիկ բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հասկացնում է, որ պետք չէ այդպես ներկայացնել դեպքը ու հրահանգում ու բոլորին ասել, որ պետք է ներկայացնել այնպես, որ Մուշեղյանի կողմից կրակելուց հետո միայն իրենք հարվածել են: Իսրայելյանը չհասկանալով Բանդուրյանի խոսքը հերքում է, որ իրենք խփել են Մուշեղյանի կրակելուց հետո եւ պնդում, որ առաջինն ինքն է խփել: Բանդուրյանը շարունակում է բացատրել, որ պետք է հայտնեն, որ իրենք խփել են կրակելուց հետո, որպեսզի իր բառերով թեման իրենց վրա չմնա: Այս հրահանգի արդյունքում էլ տուժող Արամ Պետրոսյանի ցուցմունքը փոխվել է, դարձել անզգայացնող դեղերի ազդեցության տակ տրված: Նույն ամբաստնայլաների ազդեցության՝ դեպքը նրանց համար շահեկան ներկայացնելու վերաբերյալ ցուցումով ու ձգտումներով էլ պայմանավորված է եղել մյուս բոլոր վկաների ցուցմունքների փոփոխությունները»,–ասաց նա։
Այպիսով՝ ըստ դատախազի՝ հաստատված է այն, որ Ալիկ Բանդուրյանը անձնական շահագրգռվածությամբ օգտվելով ստեղծված իրավիճակից իր որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն օգտագործելու կարեւորությունն ընդգծելու եղանակով Իսրայելյանին դրդել է այլ անձանց համատեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձեւերով այն իրագործելու հորդորներով եւ այդ կերպ Իսրայելյանի մոտ հիշյալ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել:
Անդրադառանալով դատավճռի պատճառաբանություններին, դատախազը փաստեց, որ դատարանի հետեւությունը Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ձեւակերպման մեջ նրա խոսակցության առանձին բառերը ընտրովի ներկայացնելու վերաբեյալ, իրականությանը չեն համապատասխանում.
«Հակառակը ընտրովի մոտեցումն ակնհայտորեն արտահայտված է վիճարկվող դատավճռում, որում հեռախոսային խոսակցությունների առանձին հատվածներ ներկայացվել են դրա ամբողջ ընթացքից կտրված: Դատարանն անհասկանալի հետեւողականությամբ բազմիցս շեշտել է, որ հեռախոսային խոսակցության ժամանակ Պետրոս Իսրայելյանն ի սկզբանե նշում է, որ «մենք լխկելու են դրան, պա լյուբոմու տփելու ենք», ինչին Բանդուրյանն արձագանքում է «հա, դրան պիտի բիտեքով ծեծեք, որպես թշնամի»։ Այս կերպ դատավորը փորձել է հաստատված համարել, որ Պետրոս Իսրայելյանը, նախքան Ալիկ Բանդուրյանի կողմից այդ մասին որեւէ բան ասելը, նշել է, որ Մուշեղ Մուշեղյանին ծեծելու է»,–բողոքում նշեց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ դատարանի առաջ հարց պետք է բարձրացնել, թե արդյոք Իսրայելյանն ի սկզբանե չի՞ ունեցել նման մտադրություն՝ անկախ Ալիկ Բանդուրյանի հորդորներից։
Ըստ նրա ՝ ողջամիտ չէ դատարանի այն որոշումը, որ Ալիկ Բանդուրյանի կողմից թույլ տրված արտահայտություններն ինքնին վկայում են այն մասին, որ վերջինս ենթադրաբար հորդորել է ընդամենը ծեծի ենթարկել Մուշեղ Մուշեղյանին։
«Դատարանը հեռախոսային խոսակցության ողջ բովանդակությունն ու իմաստը տեսել է նրանում օգտագործվող «ծեծել» բառի մեջ։ Եթե հավատանք դատավճռի բովանդակությանը, ապա փաստորեն Ալիկ Բանդուրյանը ծեծել բառն օգտագործել է քրեական օրենսգրքում օգտագործող ծեծել հասկացության իմաստով։ Սակայն դատարանն այդ նույն եղանակով չի բացատրել, թե ինչ է նշանակում այնպես ծեծել, որ հիվանդանոց ընկնի, կիսատ–պռատ չծեծել, սատկացնել, մորթել, բիտեքով ոտքերը ջարդել եւ այլլ իմաստներով»,–նշեց նա։
Այս արտահայտություններն ըստ դատախազի՝ չեն վկայում եւ չեն կարող վկայել, որ անձը հորդորում է բացառապես ծեծել։ Դրանք վկայում են հակառակի մասին, որ ընդամենը ծեծելը բավարար չէ։
«Դատարանը շատ ավելի հեռուն է գնացել... Դատավճռից ակնհայտ է, որ Ալիկ Բանդուրյանի՝ «իտեքով ոտքերը ջարդեք» արտահայտության մեջ տեսել է ոչ այլ ինչ, քան մտահոգություն Մուշեղ Մուշեղյանի առողջության մասին։ Դատարանը փաստել է, որ Ալիկ Բանդուրյանն ամեն ինչ արել է, որ հարվածները տեղեկայվեն ոչ թե տեսականորեն կաեւոր նշանակություն ունեցող հատվածներին, այլ ոտքերին։ Հեռախոսային խոսակցությունից առավել քան ակնհայտ է, որ խոսքը Մուշեղ Մուշեղյանին հնարավերինս մեծ վնաս պատճառելու մասին է, իսկ ոտքերը ջարդելը փոխաբերական արտահայտություն է։ Դատարանը զարմանալիորեն «մորթելու, սատկացնելու» տակ հասկացել է բացառապես ժառգոնային արտահայտություններ, իսկ բիտեքով ոտքերը ջարդել ասելով հասկացել է, որ Ալիկ Բանդուրյանը ոչ թե ժառգոնային արտահայտությամբ խնդրել է հնարավորինս ծանր վնաս պատճառել տուժողին, այլ կոնկրետացրել, որ ոտքից վերեւ չհարվածի»,–նշեց նա։
Այսպիսով Գեւորգ Բաղդասարյանը Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Բաղդասարյանը պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկ, որ մեղադրվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց, անմեղ հայտարարվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից, իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, որ մեղադրվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար, արդարացվեց։




















Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր
Խաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ
Սիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում
30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասին
Գները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր Կամենդատյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր Կամենդատյան
Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել Կարապետյան
Փաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք Չալաբյան
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. Փաշ...
Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագոր...