Ինչո՞ւ է գարդասիլի նկատմամբ պետական հոգածությունն այսքան մեծ. «Իմ քայլի» պատգամավոր
Չարաբաստիկ որակավորում ստացած եւ խորհրդավորությամբ պարուրված գարդասիլ տեսակի պատվաստանյութը ձնագնդու էֆեկտով ավելի լայն շրջանակներ է ընդգրկում դեմ եւ կողմ կարծիքներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«Այս թեման անընդհատ կրկնվում է եւ միշտ տաք է, քանի որ սկսած 2017–ից ոչ մի անգամ ոչ մի ձեւաչափով, երբեւէ գիտական ուսումնասիրության մասին չի՛ բարձրաձայնվել, միջազգային փորձի հղում չի՛ արվել»,– ասաց նա։
«Մինչ օրս հստակ վիճակագրական ասուլիսներ չեն եղել, թե, մասնավորապես, ո՞ր երկրներն են օգտվել գարդասիլից, ի՞նչ իրավիճակ է թիրախային խմբի մոտ այն առողջական խնդիրների առումով, որոնք պիտի կանխարգելի կամ լուծի պատվաստանյութը, ո՞ր երկրներն են դրական դինամաիկա գրանցել, ի՞նչ առանձնահատկություններ ունեն գարդասիլ 1–ը կամ գարդասիլ 4–ը, ինչո՞վ է պայմանավորված մեր ընտրությունը գարդասիլ 4–ի դեպքում եւ ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ ինդեքսներ ունեն այս պատվաստանյութը տրամադրող առողջապահական ոլորտները»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մինչեւ չլինեն այս բոլոր հարցերի պատասխանները, գարդասիլի ուրվականը հանգիստ չի թողնելու, ո՛չ առողջապահական ոլորտը, ոչ էլ թիրախային խմբի երեխաների ծնողներին։
«Ինչո՞ւ է այս պատվաստանյութի նկատմամբ պետական հոգածությունն այսքան մեծ։ Ես ինքս հրաժարվել եմ իմ դստերը պատվաստելուց, 3 անգամ բանավոր եւ 1 անգամ գրավոր, հաստատելով իմ որոշման մասին բժշկական կենտրոնում»,– ասաց պատգամավորը։
Նա կոչ արեց տարբեր ֆորմատներով կազմակերպել իրազեկման միջոցառումներ, որտեղ կլինեն դեմ եւ կողմ կարծիքներ եւ մարդիկ կհասկանան՝ արժե՞ պատվաստել, թե ոչ։
Նշենք, որ գարդասիլ պատվաստանյութի գլխավոր պաշտպաններից է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան