Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա
Ամբողջ աշխարհում շատերն իրենց առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով։ Fithacker.ru կայքը գրում է, որ սուրճն իսկապես շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել առավոտյան և քաղցած վիճակում։
Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։ Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։
Ինչպես տեսնում եք, քաղցած վիճակում սուրճ խմելն անմիջապես արթնանալուց հետո կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նախաճաշել մինչ սուրճ խմելը։ Եթե առավոտյան չեք կարողանում արթնանալ առանց մեկ բաժակ սուրճի և չեք էլ կարողանում նախաճաշել, ապա սուրճի մեջ մի փոքր կաթ ավելացրեք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT