Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»
Հասարակություն

Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը»:

Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ ու անհաջող «կռուտիտներ» անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին: 
Իսկ ազդեցության գործակալները նրանք են, ովքեր մեր երկրում քաղաքական գործընթացներում հույսը դնում են նաև այլ պետությունների վրա:

Նախ, Նիկոլը Իրանում հայտարարել է օտարերկրյա և ոչ թե ազդեցության գործակալների մասին:

Եվ երկրորդ, եթե ազդեցության գործակալների մասին է խոսքը, որոնք գործընթացները կապում են այլ երկրների օժանդակության հետ, ապա հիշեցնեմ մեկ փաստ:

Ո՞վ էր 2018թ. հանրահավաքների ժամանակ բարձրաձայն կարդում օտար պաշտոնյաների հայտարարությունները, ո՞վ:
Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը»: