Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Վիդեո

ԱԺ նախագահը անգլերենով ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության եւ առցանց ձեւաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ եւ բանավեճեր:
 
Նստաշրջանի բացմանը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Թինի Կոքսը:
 
ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:
 
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:
Ալեն Սիմոնյանն ընգծել է, որ վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով եւ 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները:
 
ԱԺ նախագահը Վեհաժողովի բարձր ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետեւանքների մասին: Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը մնում է մեր երկրի անվտանգությունը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը եւ մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն եւ կայունություն, որի վերջնական իրագործումը կախված է նաեւ տարածաշրջանի այլ երկրներից, եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից: Այս համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ հաստատելով, որ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ այլ պատանդների ապահով վերադարձն իրականացնելով:
Ալեն Սիմոնյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ շարունակում են իրականացվել բարեփոխումներ՝ ուղղված ընտրական գործընթացի ամրապնդմանը:
 
Մեկնարկել է քննարկումների նոր փուլ՝ նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակում:
 
Ելույթում ծավալուն անդրադարձ է եղել նաեւ դատական իշխանությունների բարեփոխմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը:
 
Հունվարի 27-ի նիստի օրակարգում են եղել «Անվտանգության վերջին մարտահրավերները Եվրոպայում. որն է Եվրոպայի խորհրդի դերը» խորագրով մի շարք քննարկումներ: Առցանց տիրույթում գործընկերներն անդրադարձել են ճգնաժամի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների դերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ համավարակին առնչվող օրակարգային հարցերի: