Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին: Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:
Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ