Պուտինը հայտարարություն է տարածել
Վլադիմիր Պուտինն այցելել է «Աերոֆլոտ» ավիացիոն ուսումնական կենտրոն, որտեղ նա հանդիպել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է Դոնբասում և Լուգանսկում ընթացող գործողություններին։
«Վերջերս Կիևի իշխանությունները սկսել են ուղղակիորեն հրապարակավ հայտարարել, որ չեն պատրաստվում իրականացնել որևէ պայմանավորվածություն։ Նրանք խոսում են այդ մասին անմիջապես հեռուստաէկրաններից, ինտերնետում, ամենուր հրապարակայնորեն ասում են «չեմ ուզում, չենք անում»՝ շարունակելով Ռուսաստանին մեղադրել այդ պայմանավորվածությունները չկատարելու մեջ»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը խոսել է նաև վերջին շրջանում Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու ակտիվ քննարկումներից։ Նա շեշտել է, որ եթե նման բան լինի, ըստ դաշինքի պայմանավորվածության, մյուս բոլոր անդամները պետք է աջակցեն այս երկրին ռազմական բախման դեպքում։ Ուստի եթե նրանք մտնեն Ղրիմ, Ռուսաստանը ստիպված կլինի կռվել ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ։
«Հիմա խոսում են միջուկային կարգավիճակ ձեռք բերելու, այսինքն՝ միջուկային զենք ձեռք բերելու մասին։ Մենք չենք կարող անտեսել նման բաները, մանավանդ, որ գիտենք, թե ինչպես է Արեւմուտք կոչվածն իրեն պահում Ռուսաստանի նկատմամբ։ Նախ, դեռ խորհրդային ժամանակներից Ուկրաինան միջուկային իրավասություններ ունի, և ինչ վերաբերում է միջուկային նյութերի հարստացմանը, ապա նրանք կկարողանան կազմակերպել այդ աշխատանքը, իսկ օվկիանոսի այն կողմից նրանց անպայման կօգնեն: Այսպես նրանք արդեն կարիք չեն ունենա միջմայրցամաքային հեռահարության բալիստիկ հրթիռների, այստեղ նրանք ուղղակիորեն մեզ կպահեն միջուկային թռիչքի տակ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ սրանք բացարձակապես իրական սպառնալիքներ են, և եթե Ուկրաինան ու նրա ղեկավարությունը շարունակեն անել այն ամենը, ինչ անում են հիմա, նրանք ընդհանրապես կասկածի տակ կդնեն ուկրաինական պետականության ապագան։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի