Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Աշխարհ

Չավուշօղլուն նոր հայտարարություն է տարածել Հայաստանի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին, քանի որն բոլորի համար դրական կլինի։

Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրք դիվանագետն ասել է Անթալիայում տեղի ունեցող համաժողովի փակման ընթացքում։

«Կովկասում մենք եռակողմ, քառակողմ մեխանիզմներ ունենք։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, խաղաղության համաձայնագիր լինի, ապա ինչո՞ւ Հայաստանին էլ չներառենք,  եթե խաղաղությունից ու կայունությունից ենք խոսում։ Սակայն դրա համար Հայաստանն էլ պետք է նույն ըմբռնումն ունենա։ Պատերազմն ավարտվել է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն ու բանակցեն, իմ կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմ չպետք է լինի։ Եթե անհրաժեշտ լինի, մեզ հետաքրքրող ինչ-որ բան լինի, իհարկե կաջակցենք»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ իրենք կողջունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցանկացած քայլ։

Չավուշօղլուն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հետ երեկ կայացած հանդիպմանն ու նշել, որ այն չափազանց արդյունավետ է եղել։

«Խոսեցինք, թե հարաբերությունների ամբողջական կարգավորման համար ինչ է անհրաժեշտ։ Ասեցի, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին Հայաստանի կողմից դրական պատասխան ենք ակնկալում, քանի որ այն բոլորի համար ձեռնտու կլինի»,-ասել է Չավուշօղլուն։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շուտով կմեկնարկեն, քանի որ դրանք էլ ժամանակատար են, կողմերն իրենց առաջարկներն են ներկայացնելու, ուսումնասիրելու, սակայն, նրա խոսքով, որքան շուտ դրանք մեկնարկեն, այնքան լավ