Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Ադրբեջանցիները տանկային շարասյուն են մոտեցրել սահմանին. ինչ են փորձել անել

Տարբեր տեղերում ադրբեջանցիները տանկեր են մոտեցրել Արցախի սահմանին․ Գանձակից են տանկային շարասյունը դեպի սահմանը բերել, բայց կեսից, ինֆորմացիայի համարձայն, հետ են քաշել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանը։

«Տանկերի տեղաշարժի պատճառները, իմ անձնական կարծիքով, մի քանիսն են․ նախ՝ նրանք փորձում էին դրանով ստուգել ռուսների տրամադրվածությունը, երբ որ շարժում էին տանկային շարասյունը, երկրորդը՝ նրանք փորձում էին հոգեբանական ավելի լուրջ ճնշում գործադրել մեզ վրա, և հետ են քաշել, իմ կարծիքով, հայ-ադրբեջանաթուրքական այս բանակցությունների ֆոնին, և բնական է, ռուս-ուկրաինական իրավիճակի պատճառով։ Դա, հավանաբար, ուժի ցուցադրում էր»,-ասաց նա։

Ռուս խաղաղապահների արձագանքը, նրա գնահատմամբ, համապատասխան է եղել․ թեև ռուս սահմանապահ ուժերն են Արցախում, բայց նրանք նախ՝ Արցախ մտնող գազը վերականգնելու համար են բանակցություններ վարում, իսկ որտեղ թեժ են կետերը, օրինակ, Խրամորթի հատվածում, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում։

Արմեն Սարգսյանը հիմնավոր է համարում վարկածը, որ ադրբեջանցիները եկել էին՝ Խրամորթը վերցնելու․ եթե ոչ պատերազմով, ապա հոգեբանական ճնշում գործադրելով։

«Խրամորթի ստրատեգիական դիրքը շատ կարևոր է։ Օրինակ, պատմության մեջ նույն իրավիճակն է եղել 1918-20 թթ, երբ Խրամորթը ընկավ, հետո նորից վերցրինք։ Նույն իրավիճակն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ, երբ Խրամորթը ընկավ, հետո էլի ազատագրեցինք։ Խրամորթի ստրատեգիական դիրքը շատ կարևոր է՝ Աղդամից գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, բնական է, որ դրա համար են ընտրել Խրամորթը։

Այն գտնվում է հենց Ասկերան գնացող ամենակարևոր հատվածի վրա, և նրանից հետո Ասկերանի և Ակնայի սահմանն է։ Խրամորթը մի քիչ կտրված է՝ դեպի Ակնա է թեքված, եթե վերցնեն Խրամորթը՝ մոտակա գյուղերն արդեն շատ լուրջ սպառնալիքի տակ կհայնվեն և շատ լուրջ պաշտպանական դժվարություններ կունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արցախում վերջին մի քանի օրն, ընդհանրապես, շատ լարված է վիճակը՝ փաստեց նա․ գազ չկա, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում, էլեկտրականությունը մասամբ կա՝ որոշակի ընդմիջումներով, բայց հիմնականում էլեկտրականությունը կա։

«Ճիշտ է, տեխնիկապես շատ ծանր է՝ մտնում ես կաբինետները՝ ցուրտ, որտեղ որ գազ չկա, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը։Հիմա արցախցիները ամուր են․ սա սովորական բառեր չեն՝ տեսնում եք, գործում են դպրոցները, հիմնարկները և այլն։ Արցախցիները միշտ էլ գերադասում են իրենց ազատությունը, հողին կառչած մնալը կանցաղային հարցերից։ Եվ դրա համար մեզ մոտ, ընդհանուր առմամբ, կիպ կառչած են հողից»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանցիները ականանետերով, ավտոմատի կրակոցներով փորձում են վախեցնել։ Ադրբեջանցիները խոսում են մաքուր հայերեն գրական լեզվով, և բարձրախոսներով կոչ են անում, որ հայերը լքեն իրենց հողը։

«Թաղավարդ գյուղի կեսը ադրբեջանցիների ձեռքին է, կեսը՝ հայերի, դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերից 500 մ հեռավորության վրա, և աշխատում է դպրոցը։ Այո, սրացում է եղել, մի շրջան նույնիսկ աշակերտներին հանել են դպրոցից և գյուղից, սակայն նորից վերադարձել են։ Երբեմն անհնարին թվացող պահեր են լինում, որը մենք հնարավոր ենք դարձնում»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Վիճակը, բնական է, լարված է, նշեց նա, բայց արցախցիների համար դա նորություն չէ։

«Մենք այս տարիներին անընդհատ այդ իրավիճակի մեջ ենք եղել։ Արցախցիները միշտ պատրաստ են ամեն սադրանքի դիմագրավելու։ Բնական է, իրավիճակը լուրջ է և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում՝ մեր հնարավորությունները հաշվի առնելով։ Այսօր ժողովրդի տրամադրությունը բարձր է՝ հայրենիքի, հայրենասիրության առումով։ Նաև լուրջ հիասթափություններ կան քաղաքական տարբեր թեմաների շուրջ։ Բայց ժողովուրդը միշտ էլ կառչած է եղել հողին։ մեր կյանքն այնպես է ստացվել, որ 75 տարիների ընթացքում մենք մեր կաշվի վրա զգացել ենք Ադրբեջանի տիրապետությա տակ գտնվելը և մեր արյան մեջ է ներծծվել ազատ, անկախ ապրելու ձգտումը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Պինդ ենք, ասաց նա, ադրբեջանցիները սահմանային առումով կես մետր անգամ առաջ չեն գնացել, պարզապես նրանք հոգեբանական տարբեր ճնշումներ են գործադրում։

Այս մեծ քաղաքականության մեջ փոքր ազգերը որոշակի գործ ունեն անելու, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել ուժեղ պետությունների հարվածի տակ՝ նշեց նա։

Արցախում լայնածավալ պատերազմի վտանգ այս պահին նա դեռ չի տեսնում։

Հայաստանի իշխանություններից Արցախում ակնկալում են քաղաքական աջակցություն։ Արմեն Սարգսյանն ասաց՝ իր կարծիքով, պետք է ՀՀ-ն ձայնը բարձրացնի Արցախի ներկա իրավիճակի մասին, քանի որ միջազգային ասպարեզներում Հայաստանն է ներկայացված, Արցախը չճանաչված պետություն է։ Պետք է քաղաքական առումով Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները միասնական լինեն, բայց տարբեր հարցերի շուրջ նա, մեղմ ասած, լրիվ տարբեր կարծիքներ է տեսնում։