Օր 21. Իրավիճակը չի հանդարտվում. վերջին ժամերի ամենահրատապ իրադարձությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին։
***
ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալուն. կողմ է քվեարկել 216, ձեռնպահ՝ երեքը։ Կազմակերպությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող դրան անդամ լինել։
***
Հնդկաստանը մտադիր է մոտ ապագայում մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնց նպատակն է դառնալ աշխարհում ցորենի առաջատար արտահանողը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին, գրում է Mint թերթը:
***
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն արգելում է ժխտել կամ արդարացնել «ռուսական ագրեսիան» Ուկրաինայի դեմ, փաստաթուղթը նախատեսում է քրեական պատասխանատվություն դրա համար։
***
Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին ելույթ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսում:
***
Լեհաստանի փոխվարչապետն առաջարկել է ՆԱՏՕ-ի խաղապահ զորք ուղարկել Ուկրաինա:
***
ԱՄՆ-ը կաջակցի Կիևի ցանկացած որոշման՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ, հայտարարել է Պետդեպարտամենտը։
***
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն ասել է, որ Կիևին անհրաժեշտ է նոր «պաշտպանական դաշինք» կնքել, որում պետք է լինի միջուկային զենք ունեցող երկիր, այսօր դա Բրիտանիան է։
***
Եվրամիությունն արգելել է սև ձկնկիթի մատակարարումը Ռուսաստան:
***
ԵՄ-ն արգելել է 50 հազար եվրոյից թանկ արտասահմանյան մեքենաների արտահանումը Ռուսաստան:
***
ԱՄՆ-ն աջակցում է եվրոպացի երեք առաջնորդների այցին Կիև, ամերիկացիների նման այցերի մասին հիշատակում չկա, ասել է Փսակին։
***
ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրինագիծ են պատրաստում, որը թույլ կտա ԱՄՆ իշխանություններին բռնագրավել պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ունեցվածքը։ Ստացված հասույթը կարող է օգտագործվել Ուկրաինային օգնելու համար, սենատոր Շելդոն Ուայթհաուս. ТАСС
***
Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին ծանուցումը երեքշաբթի փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները, չարաշահելով իրենց մեծամասնությունը ԵԽ-ում, այս կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի։ Նման պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում»,-ասված է հաղորդագրության մեջ։
***
Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հետ երկաթի և պողպատի առևտրի վրա։ RT
***
Ռուսաստանն արգելել է Կանադայի վարչապետ Թրյուդոյի մուտքը Ռուսաստան. ՌԴ ԱԳՆ
***
Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը և չի ընդունի փախստականների։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի