Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ ԾառուկյանConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»
Հասարակություն

Դպրոցի տնօրենը «Գազպրոմում» աշխատող փեսային նշանակել է փոխտնօրեն․ չարաշահումներ Վանաձորում

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է , որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հաստատապես իմանալով, որ իր փեսան աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի տարածքային տեղամասում, 2011թ սեպտեմբերի մեկից 2018թ սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում նրան հրամանագրել է որպես դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն, իսկ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ հնոցապանների կարգադրիչ։

Այս ընթացքում դպրոցի տնօրենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման։ Արդյունքում՝ դպրոցի բյուջեից, փաստացի չաշխատած օրերի համար, որպես աշխատավարձ է դուրս գրվել և վատնման եղանակով հափշտակվել ընդհանուր 20,129,632 դրամ։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։