Ադրբեջանը Նախիջևանում զորավաժություն է սկսել
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։ Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ «Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։
ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ. «Շտաբի օպերատիվ իրավիճակը բարդացնելու նպատակով լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են»,- հավելում են մամուլի ծառայությունից։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք