Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Վիդեո

«Այդքան ռիսկ ունեք, դե գնացե՛ք հանրաքվեի. Տեսնենք՝ քանի՞ հայ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն «այո» ասելու». Ստամբուլյան

Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները կանխելու համար այսօր կանգնած ենք մեկ խնդրի առաջ՝ դա Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն է, ինչից հետո նոր ձևավորվող անցումային կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի երկու պետությունների անվտանգության ապահովման համար՝ գործի դնելով նաև դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ ընդգծելով՝ եթե հայկական երկու պետությունների պահպանման համար փողոց դուրս գա նվազագույնը 50 հազար ՀՀ քաղաքացի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուղղակի այլ ելք չի ունենալու, քան ԱԺ-ում ընդդիմության վարչապետի թեկնածուին ընտրելը։

«Եթե բավարար չափով մարդիկ ոտքի կանգնեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այլ ելք չի ունենալու, չի՛ կարողանալու գնալ ժողովրդի կամքին հակառակ։ Պարզապես բոլորը, մեր հայրենակիցները՝ ՀՀ-ում թե սփյուռքում, պետք է իրենց պարտքը համարեն երկրի փրկությունը և հասկանան, որ չպետք է թույլ տալ, որ այս իշխանությունն իրականացնի իր այն պլանը, ինչի համար եկել է իշխանության։ Իհարկե, չեմ կարծում, որ ՔՊ-ն միանգամից կգնա ընդդիմության վարչապետի թեկնածուին ընտրելու, որովհետև այդ թիմում հավաքված են մարդիկ, որոնք չունեն հայրենիքի ընկալում, ազգային գաղափարախոսություն, բայց միևնույն է, ժողովրդի ճնշմամբ դա հնարավոր է լինելու, իրենք պարտադրված են լինելու դա անել, իսկ ինչ վերաբերում է դա պարտադրող ուժին, ապա բավարար կարող է լինել անգամ փողոցում ակտիվ պայքարող 50 հազար քաղաքացու պահանջը»,- ասաց Ստամբուլյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ այն իշխանությունը, որը վստահեցնում էր, թե Արցախի հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, հիմա պարտավոր է տեր կանգնել իր խոսքին, ու եթե ցանկանում է հարցը լուծել, ապա գնա հանրաքվեի ճանապարհով։

«Այդքան ռիսկ ունեք, դե՛, գնացեք հանրաքվեի. տեսնենք՝ քանի՞ հայ կողմ կլինի, որ Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվի։ Իհարկե, այս իշխանությունը 2021 թվականի ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս է օգտագործել, բայց անգամ այդ դեպքում մարդիկ ընտրություններից հետո տեսնում են, թե ինչ է կատարվում, ուստի, հիմա որքան էլ վարչական ռեսուրս կիրառեն, վստահ եմ՝ հանրաքվեի դեպքում էլ հայ ազգը երբեք թույլ չի տա, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Ստամբուլյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում