Ռուսաստանը սկսել է գրոհը. կան զոհեր
Ռուսական զորքերը զրահատեխնիկայի ներգրավմամբ փորձում են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը, հայտնում է unian.net-ը՝ մանրամասնելով, որ ավիահարվածի արդյունքում 2 քաղաքացիական կին է զոհվել։
Այս մասին տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հայտնել է Ազգային գվարդիայի 12-րդ օպերատիվ բրիգադի հրամանատար Դենիս Շլեգան։
«Ներկայումս իրավիճակը «Ազովստալ»-ում շատ է բարդացել, ողջ գիշեր թնդանոթային հրետանին, ռազմածովային հրետանին և օդանավերը խոցել են գործարանը։ Պետք է տխուր լուր հայտնեմ՝ բունկերից մեկում ավիահարվածի ժամանակ 2 քաղաքացիական կին է զոհվել։ Առավոտյան հակառակորդը փորձում է գրոհել «Ազովստալ» գործարանը զրահատեխնիկայի ներգրավմամբ: Մեր զինվորները խիզախորեն հետ են մղում բոլոր հարձակումները», - ասել է նա՝ մանրամասնելով, որ գործարանում կա մոտ 500 վիրավոր, մոտ 200 խաղաղ բնակիչ, որոնցից 20-ը երեխաներ են, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել տարհանման տեմպերը։
Մայիսի 1-ին սկսվել է Մարիուպոլի «Ազովստալ»գործարանից խաղաղ բնակիչների տարհանումը։ Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ 100 մարդ է տեղափոխվել Զապորոժիե։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի