Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Վիդեո

Տպավորություն է, թե որոշ ոստիկաններ հրահանգն ուղիղ Ալիևից են ստացել. Նաիրա Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, ընդդիմության բողոքի ակցիաների և դրանց ընթացքում քաղաքացիների հիմնարար ազատությունների հաճախակի ոտնահարման դեպքերի մասին.

«Հարցը շատ պարզ է դրված: Հիշու՞մ եք մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում բղավում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա ես ասում եմ՝ կամ Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական շարժմամբ կհեռանա իշխանությունից, կամ մենք վերջնականապես կկորցնենք Արցախը և Հայաստանը: Այլընտրանքը շատ պարզ է՝ կա՛մ Հայաստանը մնում է, այդ դեպքում հեռանում է Նիկոլ Փաշինյանը, կա՛մ նա կարողանում է բիրտ ուժով, ոստիականական «բեսպրեդել»-ով ճնշել համաժողովրդական շարժումը, ինչը, ես վստահ եմ, այս անգամ նրան չի հաջողվելու: Դրա այլընտրանքը լինելու է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, Հայաստանը՝ Թուրքիայի վիլայեթ:

Ես, որ հաճախ քննադատել եմ խորհրդարանական ընդդիմության գործողությունները՝ ասելով, որ նրանք անելիք չունեն խորհրդարանում, հիմա արձանագրում եմ, որ այն, ինչ անում է ընդդիմությունը, գրագետ, կազմակերպված, համախմբված պայքար է՝ հանուն Արցախի և Հայաստանի, և մենք բոլորս, ում պայքարը հանուն իշխանության, հանուն աթոռի չէ, համախմբված ենք այս կարևոր գաղափարի շուրջ: Այնպես չէ, որ մենք իրար մեջ գաղափարական տարաձայնություններ չունենք, բայց գլխավոր զարկերակի հարցում՝ պահել Արցախն ու Հայաստանը, մենք բոլորս միակամ ենք»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը: 

Անդրադառնալով խաղաղ ակցիաների ժամանակ Ոստիկանության ցուցաբերած վարքին, Զոհրաբյանի նշեց, որ տպավորություն է, թե որոշ ոստիկաններ հրահանգն ուղիղ Ալիևից են ստացել.

«Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների հանդեպ՝ կատարելով հանցագործություն: Ոսիկանության զորքերի մասին օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերն իրավունք չունեն միջամտելու խաղաղ, առանց զենքի իրականացվող միջոցառումներին: Ուստի Ոստիկանական զորքերն այս օրերին կատարում են ուղղակի հանցագործություն՝ առանց հասկանալու դառնում են ուղղակի հանցագործներ: Ես վստահ եմ, որ նրանց հանցագործություններն անպատիժ չեն մնալու: Նիկոլ Փաշինյանի դասընկեր Ոստիկանապետը պետք է իմանա, որ հաշված օրերի ընքացքում ինքն անձամբ է պատասխան տալու՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները Ոստիկանական զորքրերին իջեցնելու համար»:

Մարիամ Նալբանդյան