Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Տնտեսություն

Տեղի ունեցավ «Ոգեզէն» հարթակի երկրորդ հանդիպումը

Հունիսի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» հարթակի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում հարթակի անդամ նախաձեռնությունները հյուրերին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ «Ոգեզէն» ֆիլմաշարի երկրորդ՝ «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ» մասի ցուցադրությունը։ Ամփոփվեցին նաև հունիսի 5-12-ը ԱՏՁՄ կողմից կազմակերպված ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքների առաջին փուլի արդյունքները և հյուրերը հնարավորություն ունեցան դիտել հատվածներ վարժանքների ընթացքից։

ԳՀԶԿ տնօրեն Հրաչյա Արզումանյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի մոտեցման հիմնական դրույթները, ըստ որոնց համապարփակ անվտանգությունը գոյանում է ազգային, հասարակական, պետական, համայնքային կառույցների և առանձին քաղաքացու գործունեության արդյունքում, որոնք համատեղ ջանքով ապահովում են երկրի պատրաստությունը ճգնաժամերին և պատերազմներին։

ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանն ու «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանն ամփոփեցին ՏՀՏ ոլորտի աշխատակիցների տեխնոռազմամարզական հավաքների արդյունքները՝ նշելով, որ կա այս աշուն համապատասխան պետական գերատսեչությունների կողմից առավել մեծ ներգրավման պահանջ։

Թվային անվտանգության թեման և «Արմաթ» ցանցի աշխատանքների ընթացքը ներկայացրեց «ArmSec» հիմնադրամի համահիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Սաթենիկ Մնացականյանը։

«Ազատազէն» հրաձգարանի ներկայացուցիչ Բենիամին Բուչարչյանը ներկայացրեց Զենքի շրջանառության օրենքի փոփոխություններին վերաբերող գործընթացն ու հրաձգարանում բացվելիք ԱԹՍ փորձակայանի ծրագիրը և «Գմբեթ» կրակարանի փորձարկումների ծրագիրը և «Գմբեթ» կրակարանի փորձարկումների աշխատանքները աշխատանքները։

«ԴԱՐ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը, ներկայացրեց «Գագարին» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։

Հիշեցնենք, որ «Ոգեզէն» հարթակի հիմքում Հայաստանի Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, ըստ որի պետության պաշտպանությունը սոսկ պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը։