Եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից, դեն մի նետեք այն. դրանք գնում են հնահավաքները
Համոզված ենք, որ ձեզանից շատերն են հիշում տատիկի կարի մեքենան: Դրանցով վարագույրեր, զգեստներ և զանազան հագուստ էին կարում, որն այն ժամանակ գրեթե անհնար էր գնել խանութներից:
Բանալիով փայտե արկղիկն իր մեջ թաքցնում էր գեղեցկության և ստեղծագործության մի ամբողջ աշխարհ:

Իսկ եթե չեք տեսել կամ չեք հիշում այս հրաշալի սարքը, ապա կհուշենք. սրանք Պոդոլսկի Մեխանիկական գործարանի հայտնի սովետական կարի մեքենաներն են: Մոտ 30-40 տարի առաջ դրանցից կարելի էր գտնել գրեթե յուրաքանչյուրի տանը:

Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ մի արտադրող չի մտածում դրանք այդքան նրբագեղ նախշելու մասին:

Պարզվեց, որ այս կարի մեքենաները գոյություն են ունեցել մինչ հեղափոխությունը: Դրանց նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:

«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Ամերիկական այդ ընկերության արտադրանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում:

Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ և ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել:

Ընդամենը 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկը: Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ գոծարանը տարեկան թողարկում էր 600 000 կարի մեքենա:

Կարի մեքենաների կոնստրուկցիան այնքան հաջողված էր, որ նման կարի մեքենաների արտադրությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Նույնիսկ դեկորն էր նույնը մնացել, իսկ նախշերը դարձան XX-րդ դարի սկզբի արտադրանքի ֆիրմային յուրահատկությունը:

Աղբյուր՝ Info-arm




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT