Վերահսկողություն դրամական հոսքերի վրա, վիճակի վատթարացում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն արդեն իսկ բազմաթիվ մասնագետների և, ընդհանրապես, հանրության զգալի հատվածի առնվազն տարակուսանքի պատճառ է դարձել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ սրանով ոչ թե հեշտացվել է քաղաքացու կյանքը, այլ պետությունը փորձում է որոշակի մեխանիզմներով` բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա:
«Ընտրվել են այն ոլորտները, որտեղ մշտապես մեծ ծավալների գումար է շրջանառվում: Բացի դա, նմանատիպ որոշումներով փորձում են բանկերին «պահել»: Գումարը շրջանառվում է բանկով, նա կարողանում է այն պտտեցնել, կարող է նաև ինչ-որ ծառայությունների կամ վճարների անվան տակ քաղաքացուց հավել յալ գումար գանձել: Այսպիսով` խախտվում են քաղաքացու իրավունքները: Նա հավել յալ ժամանակ է վատնում, լրացուցիչ` չնախատեսված վճարումներ կատարում»,- ասաց նա՝ հարցադրում անելով, թե արդյունքում կարո՞ղ ենք կանխատեսել, որ քաղաքացին կփորձի ներքին կարգով, առանց հստակ ձևակերպման, առանց իրավական կարգավորում տալու, առանց փաստաթղթերի լուծել իր հարցերը:
«Այսինքն, դու ստիպում ես քաղաքացուն, որ նա կոռուպցիայի դաշտ մտնի»,- նշեց իրավաբանը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանին էլ ինքնանպատակ է թվում մասնավորաբար անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ առկա պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող:
«Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»,- ամփոփեց Վարդանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան