Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Համաշխարհային առաջնորդության հիմնադրամն իր ներկայացուցչական կազմով ահռելի փորձ եւ արժեքավոր գիտելիքներ է ընդգրկում, ինչը միանշանակ կարող է օգտակար լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնող Հայաստանի համար: Այս համատեքստում փոխվարչապետ Ավինյանն իր զրուցակիցներին ներկայացրել է այն նպատակները եւ արժեքները, որոնք ընկած են կառավարության կողմից իրականացվող նոր նախաձեռնությունների հիմքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների, ներառական տնտեսական համակարգի կայացման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների շուրջ: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում տարբեր պետությունների կողմից որդեգրված մոտեցումներին եւ վերջիններիս լավագույն փորձի Հայաստանում կիրառման հնարավորություններին:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ