Վ․ Բրյուսովի անվան համալսարանը վերահավատարմագրվում է
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) երկրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։
Մայիսի 14-17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը կայցելի համալսարան, որտեղ գնահատում կիրականացնի 10 չափանիշներով, կդիտարկի նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը։ Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության(ռեկտոր, պրոռեկտորներ, դեկաններ), ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև կդիտարկի ուսանողի գնահատումը։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Մարգարիտա Պողոսյանը։ Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի Նիկոլայ Կոպեռնիկոս համալսարանի անգլերենի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Միրոսլավա Բուխհոլցը, ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ Անգին Մարտիրոսյանը, ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի ասիստենտ Լիլիթ Բեքարյանը, ՀՊՄՀ ուսանող Հայկուշ Հարությունյանը։ Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Նշենք, որ ԵՊԼՀ-ն 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։
Փորձագետները բուհին բարելավման խորհրդատվություն էին մատուցել, որոնց հիման վրա էլ բուհը 4-ամյա գործողությունների ծրագիր էր կազմել։ Ընթացիկ փորձագիտական այցից հետո ևս փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման խորհրդատվություն կմատուցեն։ Իսկ հավատարմագրման մասին որոշումը կկայացնի ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բարելավման ծրագրի վրա։





















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ