Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Տնտեսություն

Ավետիք Չալաբյանի եղբոր դեպքը սպառնալիք է երկրի ֆինանսական անվտանգության համար

Hetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որում վերջինս խոսում է այն մասին, որ Միշա Չալաբյանը՝ Ավետիք Չալաբյանի հայրը պատմել է իրեն, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը.

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ:

 

Դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ մամուլի հրապարակումները համադրելով՝ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հանձնարարել ԿԲ-ի նախագահին պաշտոնից ազատել Ավետիք Չալաբյանի եղբորը.

«Փաշինյանը հավաստել է, որ ինքը տեղյակ է տեղի ունեցող գործընթացին, և այն տեղի է ունենում իր ցուցումով: Եթե դա իրականություն է, նշանակում է, որ ոչ թե Ավետիք Չալաբյանի եղբայրը, այլ Մարտին Գալստյանը պետք է մեկ րոպե շուտ հեռացվի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, որովհետև նրա պաշտոնավարումը ՀՀ-ի համար անվտանգության լրջագույն սպառնալիք է: ՀՀ Սահմանադրությամբ ԿԲ-ն անկախ սահմանադրական մարմին է, և նրա նախագահը որևէ մեկին ենթարկվելու իրավունք չունի, նա իր պաշտոնական պարտականությունները պետք է կատարի բացառապես ինքնուրույն՝ ԿԲ-ի խորհրդի հետ միասին, ԿԲ-ի մասին օրենքով սահմանված կարգով: Եվ եթե գործադիր իշխանության ղեկավարն ապացուցում է, որ ազդեցություն ունի ԿԲ-ի նախագահի վրա, դա վկայում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգ գոյություն չունի ընդհանրապես:

 

Նշանակում է՝ Կառավարությունը ղեկավարում է նաև Կենտրոնական բանկին, այսինքն՝ ԿԲ գոյություն չունի, այն քաղաքական մարմին է: Եվ եթե Մարտին Գալստյանը, որպես ԿԲ նախագահ, չի կարողանում երաշխավորել, իր անձնական մասնագիտական որակները չեն բավարարում, որ իր պաշտոնական պարտականությունները կատարի, և բանկը գործի օրենքի շրջանակներում, նշանակում է՝ նրա պաշտոնավարումը մեր պետության ֆինանսական համակարգի համար սպառնալիք է: Եթե ԿԲ նախագահը ենթարկվում է վարչապետին, կատարում է վարչապետի որևէ ցանկություն, նշանակում է նա կործանել է մեր բանկային համակարգն ընդհանրապես: Իսկ դա մեր երկրի համար լուրջ սպառնալիք է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց դիվանագետը:

Ղազարյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը և իր եղբայրն օգնել են մեզ բացահայտելու, թե ինչ խայտառակ վտանգավոր վիճակում են հիմա գտնվում Հայաստանի կենտրոնական բանկը և բանկային համակարգն ընդհանրապես.

«Ես դեռ չեմ ասում, որ պարկեշտ, առաքինի մարդու՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քրեական ապօրինի հետապնդում, որ այդ հետապնդումը հասնում է նրա ընտանիքի անդամներին, ովքեր բարեխղճորեն իրականացնում են իրենց պարտականությունները, որ ԿԲ-ն առհասարակ ապաքաղաքական մարմին է, և բանկային ծառայողների՝ պաշտոնի ընդունվելու, պաշտոնական պարտականությունները կատարելու և պաշտոնից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով: Ես խոսում եմ շատ ավելի մեծ վտանգի առկայության մասին, որը վերաբերում է ամբողջ երկրի ֆինանսական և բանկային համակարգին: Ավետիք Չալաբյանի եղբոր դեպքն ապացուցեց, որ ՀՀ-ում Կենտրոնական բանկն անկախ մարմին չէ, ավելին՝ ենթարկվում է Կառավարությանը և վարչապետին: Կրկնում եմ՝ սա սպառնալիք է երկրի ֆինանսական անվտանգության համար»: 

 

Մարիամ Նալբանդյան