Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»
Հասարակություն

Աշակերտների 80 տոկոսը դասի չի եկել. Արմավիրի թիվ 5 դպրոցում լարվածությունը շարունակվում է

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում արդեն 2 օր է, որ դասապրոցեսը խաթարված է: Աշակերտները դասի չեն գնում և ծնողների հետ բողոքի ակցիա են կազմակերպում Արմավիրի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար թողնել Մաշա Իվանյանին: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը:

Նշենք, որ մայիսի 15-ին դպրոցում տնօրենի ընտրություններ էին նշանակված: Միակ թեկնածուն եղել է Մաշա Իվանյանը: Վերջինս նույն դպրոցի տնօրենն էր, իսկ ընտրության օրը եղել է պաշտոնակատար: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 5-ը դեմ են քվեարկել միակ թեկնածուին, և Մաշա Իվանյանը 5-3 հարաբերակցությամբ չի ընտրվել տնօրեն: Ծնողկոմիտեի նախագահը հայտնեց, որ այսօր իրենք գնացել են մարզպետարան՝ ներկայացնելու ծնողների ստորագրահավաքը և տնօրենի հետկանչի դիմումը։

Նշենք, որ երեկ մարզպետը ընդունել է դպրոցի ծնողներին և ուսուցիչներին ու ասել, որ բարձրաձայնված հարցի հասցեատերը մարզպետարանը չէ։

«Կոպիտ ձևով ասաց՝ ոչ նա չի մնալու, որովհետև քրեական գործ կա տնօրենի վրա: Քրեական գործ կա, բայց ապացուցված չէ: Ասել են՝ դպրոցում 4-5 աշակերտ գրանցված է, և դպրոցը ֆինանսավորում է ստանում, մինչդեռ այդ երեխաները երկրում չեն: Իրականում նման բան չկա, դպրոցը ֆինանսավորում չի ստանում այդ երեխաներից: Վեցերորդ վարչությունից եկան, ստուգեցին, տեսան, որ գործերը մնացել են դպրոցում, բայց դպրոցին ֆինանսավորում չի եղել»,- ասաց նա:

Հակոբյանը պատմեց, որ դպրոցի հավաքարարները լսել են, թե ընտրությունից առաջ մուտքի մոտ հանձնաժողովի անդամները պայմանավորվածություն են ունեցել տնօրենի պաշտոնի թեկնածուին դեմ քվեարկելու:

«Երբ տնօրենը ներկայացրել է իր զարգացման ծրագիրը, ասել են, դե լավ էս ինչ կապիկություն ա, եկեք ընտրությունն անենք վերջացնենք: Այսինքն՝ կառավարման խորհրդի անդամներին անգամ հետաքրքիր էլ չի եղել»,- պատմեց նա։

Ծնողկոմիտեի նախագահի խոսքով՝ Մաշա Իվանյանին դեմ են քվեարկել խորհրդի այն անդամները, որոնք ներկայացնում են պետական մարմինները և Արմավիրի քաղաքապետարանը: Իսկ ծնողների կողմից ներկայացված մեկ թեկնածուն դեմ է քվեարկել վերջին պահին՝ ճնշման ազդեցության տակ։

«Ճնշում գործադրողը եղել է այդ ծնողի սկեսրայրը՝ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Նա նույնպես խորհրդի անդամն էր»,- պատմեց ծնողկոմիտեի նախագահը:

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Մաշա Իվանյանն ասաց, որ այսօր դպրոց են եկել Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները, աշխատանքներ են տարել աշակերտների հետ: Նա նշեց, որ այսօր ուսուցիչները աշխատում են, բայց աշակերտները դասի չեն եկել:

«Ես զարմացա, որ ինձ դեմ քվեարկեցին, ես 15 տարի եղել եմ տնօրենի պաշտոնում: Ընտրության ժամանակ էլ փայլուն ներկայացել եմ զարգացման ծրագիրս: Երևի մարզպետն ուրիշ մարդու է ուզում տալ այդ պաշտոնը»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպում չի ունեցել մարզպետարանի աշխատակիների հետ.

«Որ խորհուրդը ինձ չի ընտրել, գնամ, ի՞նչ անեմ: Ես պատրաստ եմ հիմա հրաժարական տալու, բայց ծնողները կանգնած են իմ թիկունքին և թույլ չեն տալիս»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել էր Արմավիրի մարզի Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի ուսուցիչներին և ծնողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել էր դպրոցում տեղի ունեցած տնօրենի մրցույթի արդյունքում գործող տնօրենի` պաշտոնում չվերընտրվելու հարցը:

Լսելով ուսուցչական կազմի և ծնողների այն պնդումները, որ խորհուրդն ուղղորդմամբ է իրականացրել քվեարկությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել էր, որ մարզպետարանի կողմից որևէ ուղղորդում չի եղել, հակառակ դեպքում մրցույթի արդյունքները կարող են չեղյալ ճանաչվել դատական կարգով:

Մարզպետն իր խոսքում անդրադարձել էր նաև դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգին` նշելով, որ այն կոլեգիալ մարմին է, որի անդամներին երեք տարի ժամկետով առաջադրում է Կրթության և գիտության նախարարությունը, լիազոր մարմինը (մարզպետարանը), մանկավարժական և ծնողական խորհուրդները` հավելելով, որ բարձրաձայնված հարցի հասցեատերը մարզպետարանը չէ: