Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքներըՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
Տնտեսություն

«Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով». Աուդիտորների պալատի նախագահ

Դրամի արժևորումը շարունակվում է, հակառակ գործընթացն է դոլարի պարագայում: Այս իրավիճակում գնաճը շարունակվում է ահռելի տեմպերով, մինչդեռ քաղաքացիները տարակուսած են՝ դոլարի արժեզրկումը չէ՞ր ենթադրում գնանկում: Մյուս կողմից՝ այս տատանումները մեծ վնաս են հասցնում արտահանողներին, վերջիններս ահազանգում են խնդիրների մասին, բայց բողոքները կարծես տեղ չեն հասնում: Պաշտոնական հանդիպումներ են կազմակերպվում, օրինակ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, բայց գործնական քայլեր, կարծես թե, չկան: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից նախ և առաջ հետաքրքրվեցինք ԿԲ-ն կիրառո՞ւմ է համապատասխան գործիքակազմ՝ դիմակայելու ստեղծված իրավիճակին և մեղմացնելու քաղաքացիների հոգսերը: Պարոն Սարգսյանի պատասխանը միանշանակ էր՝ իհարկե, ոչ: «Կենտրոնական բանկի մեկնաբանությունները վերջերս բավականին անլուրջ են դարձել: Եթե ժամանակին ԿԲ-ին կարողանում էինք նայել որպես պետական եզակի ադեկվատ կառույցներից մեկի, որի ասածների մեծամասնությունը ճշմարտություն էր, այժմ չենք կարող այդ կարծիքն արտահայտել: ԿԲ-ի միակ փաստարկը հետևյալն է՝ փորձում ենք զսպել ապագա և ներկայիս գնաճը՝ դրամի արժևորումը պահպանելով: Դա մի բառակապակցություն ու եզրույթ է, որը երբեք որևէ կողմ չի կարողանա հիմնավորել. ո՛չ ընդդիմախոսները կարող են հիմնավորել՝ ամեն դեպքում ապագա գնաճն այս քայլով զսպվեց, թե ոչ, ո՛չ էլ Կենտրոնական բանկը: Եթե ապագայում գնաճը պայմանականորեն եղավ 20 տոկոս, ԿԲ-ն ասելու է՝ եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը կարող էր լինել 40 տոկոս: Սա ընդամենն օդում հնչեցրած միտք է, որը չունի հիմնավորում և բավականին անլուրջ է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Վերջին շրջանում քաղաքացիներին հանգիստ չի տալիս հուլիսի 1-ից գործող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը: Չնայած իշխանությունները պնդում են, որ այս օրենքը կյանքի է կոչվել բացառապես քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, բայց քաղաքացիներն ու տնտեսվարողներն այլ կարծիք ունեն: Օրենքը գործում է արդեն մեկ ամսից մի քիչ ավելի, դրա վերաբերյալ կանխատեսումները, վատ իմաստով, արդարացվա՞ծ են: «Վնասներ են կրում նախ դրամական միջոցները ստանալու ժամանակ, զրուցում ենք մարդկանց հետ, կան դեպքեր, երբ մարդիկ 10, նույնիսկ 15 օր հետո են գումարները ստանում, իսկ գումարի տնօրինումը բանկերի համար համարվում է ձրի փող, 15 օր բիզնեսի փողը պահում են իրենց մոտ, շրջանառում և տոկոսից ստանում են շահույթներ, իսկ բիզնեսը դրանից տուժում է, որովհետև պայմանագրային պարտավորությունների, կրեդիտորական պարտքերի մարում չի կարողանում կատարել: Կազմակերպությունները պարբերաբար բախվում են այլ խնդիրների ևս: Օրինակ՝ վերջերս մի քանի արձագանք ստացանք, որ փոստով նամակ ուղարկելու ժամանակ ասում են՝ գնացեք, փոխանցում կատարեք, հագեցված չեն տերմինալներով կամ իրազեկված չեն պատշաճ կերպով և կանխիկ վճարում չեն ընդունում, պատկերացնո՞ւմ եք՝ այդ 150-200 դրամները չեն ընդունում և բիզնեսի, նրա բնական աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծում: Տուրիստական հոսքերի համար են մեծ խնդիրներ առաջացել՝ կապված թանգարաններ և պատմամշակութային կենտրոններ այցելությունների հետ: Մուտքը վճարովի է, տուրիստական ընկերությունն օտարերկրյա զբոսաշրջիկներին ընդունելու դեպքում չի կարողանում կանխիկով վճարումները կատարել: Ստացվում է, որ մեր մշակույթն աշխարհում ճանաչելի դարձնելու փոխարեն խոչընդոտում ենք դրա տարածմանը: Կարծում եմ՝ սա շատ ավելի բացասական հետևանքներով քայլ է»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ներկայումս արդեն փաստարկված կարելի է պնդել՝ այս օրենքը չարիք է Հայաստանի տնտեսության համար և այս պայմաններում օրենքն անհապաղ պետք է չեղարկվի:

Մեր կյանքում դրական որևէ տեղաշարժ չի նկատվում: Եկամուտները չեն աճում, անգամ նվազում են, ծախսերն՝ ավելանում, սեփական մաշկի վրա ենք զգում, որ մեր կյանքը վաղուց արդեն բարեկեցիկ չէ, բայց իշխանությունները թվեր ու փաստեր են ներկայացնում, որոնց համաձայն ամեն ինչ այնքան էլ վատ չէ, դեռ մի բան էլ՝ հակառակը: «Դպրոցում սովորելուս տարիներին հինգ բալանոց համակարգն էր գործում, ամենացածր գնահատականը երկուսն էր: Կային սկզբունքային ուսուցիչներ, որոնք մեկ էին նշանակում: Հիմա ես կառավարությանը զրո եմ նշանակում, ոչ թե մեկ: Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով: Զրոյին այլ կերպ գնահատել, այլ բնութագիր տալ չենք կարող: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, սովորաբար իրենք տորպեդահարում են տնտեսական աճը: Տնտեսագիտական համայնքից դեռևս չեմ հանդիպել նույնիսկ պրոիշխանական մասնագետի, որը կկարողանա այս տնտեսական աճը գովաբանել: Դեռ չեմ հանդիպել, գուցե կան: Տնտեսական աճի շոգեքարշը 30 տոկոսանոց ծառայությունների ոլորտն է, մի մասը ստեղծված IT կազմակերպություններն են, որոնք ՌԴ-ից տեղափոխվել են ՀՀ, սրանք տնտեսական աճի իմիտացիա են, ոչ թե տնտեսական աճ, մյուս մասը ռեստորանային և հյուրանոցային բիզնեսն է, տուրիստական ահռելի հոսք ունեցանք, նաև ուկրաինական պատերազմի հետ կապված, միևնույն ժամանակ ունենք զրո արդյունաբերություն և բացասական գյուղատնտեսություն, ունենք աղքատության նույն մակարդակը, անընդհատ ավելացող գնաճ և գործազրկության նույն մակարդակը: Տնտեսագիտության մեջ մակրո մակարդակում կան տնտեսությունը բնութագրող մի քանի ցուցանիշներ: Շատերը տնտեսությունը բնութագրելու համար ՀՆԱ-ն են վկայակոչում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր ցուցանիշներ կան գործազրկության, աղքատության և գնաճի մակարդակները և բանկային տոկոսադրույքները: Այս բոլոր ոլորտներում ունենք կամ բացասական տեղաշարժ, կամ ընդհանրապես տեղաշարժ չունենք, ունենք միայն կենտրոնամերձ հատվածներում սրճարանների և ռեստորանների շրջանառության որոշակի աճ, ընդ որում, այն իր հետևից չի քաշել տարել նվազագույնը խմիչքի, ծխախոտի և սննդի արդյունաբերությունը, նշանակում է, որ կառավարությունը խոսում է ուղղակի ոչնչի մասին»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

Լուսինե Առաքելյան