Վթար՝ Վայք-Սարավան ճանապարհին․ Գերմանիայի քաղաքացին մոտոցիկլետով շրջվել է
ԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 152-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի մոտոցիկլի վարորդը (Գերմանիայի Դաշնության քաղաքացի Մ.Ք., ծնված 1944 թ.) կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ.Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ