Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Վիդեո

«Դա քարոզչություն անելու տեղ չէր, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել». Ավինյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին

Երեկ ես այցելել էի Սուրմալու, որպեսզի տեսնեի այդ ողբերգության մասշտաբների չափն իմ աչքերով եւ հասկանայի, թե ինչն է եղել սկզբնապատճառը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

«Շփվել եմ ԱԻՆ աշխատակիցների հետ, ծաղիկներ եմ նաեւ խոնարհել այնտեղ եւ շատ բովանդակային զրույց եմ ունեցել լրագրողների հետ հրդեհային անվտանգության մասին, հրավառությունների մասին, այլեւայլ հարցերի մասին, քաղաքական հայտարարություն, կարելի է ասել, որպես այդպիսին չի եղել, մի լրագրող 3 անգամ հարցնում է` դուք Երեւանի քաղաքապետի թեկնածու եք, ես ասում եմ` այո, դա այդպես է, բայց այդ հայտարարության մասին չէր այդ օրը, այդ օրը  կարծում եմ, դեպքը քննարկելու առիթ էր, հրդեհային անվտանգության կանոնները քննարկելու առիթ էր եւ հրավառությունները արգելելու մասին քննարկելու առիթ էր»,-ասաց նա:

Ավինյանը նշում է, որ դա քարոզչություն անելու տեղ չէր եւ, ընդհակառակը, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել: Նա նաեւ նշեց, որ եթե որեւէ բան չփոխվի` Երեւանում ավագանու ընտրություններ կանցկացվեն հաջորդ տարի` աշնանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Ավինյանը այցելել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոն` պայթյունի վայր, որտեղ հայտնել էր, որ ինքն այնտեղ է գտնվում որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու: