Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր Ավետիսյան
Տնտեսություն

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան

Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:

Մասնագետները նման զարգացում կանխատեսել էին դեռ նախորդ տարի՝ նշելով, որ դա պայմանավորված է լինելու եկամտահարկի գումարի վերադարձի օրենքում փոփոխություններով: Մեկ-երկու տարի հետո գնորդները Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում առաջնային շուկայում անշարժ գույք ձեռքբերելիս այլևս չեն օգտվելու եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից: Արդյունքում, նման հնարավորությունից օգտվել ցանկացողները սկսելու են բնակարան ձեռք բերել այլ վարչական շրջաններում և հարող բնակավայրերում:

Նույն օրենքի կիրարկմամբ էլ բացատրվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ռեկորդային թիվը նախորդ տարի: Անշարժ գույքի առքուվաճառքին է բաժին ընկել կատարված մոտ 202 հազար գործարքից 56 հազարը:

Եվս մի հետաքրքիր ցուցանիշ. Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2015թ: 2021թ. տվյալով՝ այդ տարվա համեմատ վերադարձված եկամտահարկի ցուցանիշն աճել է ավելի քան 80 անգամ:

Ի՞նչ հիմնական չափորոշիչներով են առաջնորդվում Հայաստանում բնակարան ձեռք բերելիս: Անշարժ գույքի գործակալություններից մեկում նշում են՝ վայրը, ենթակառույցների հասանելիությունը: Դե, ակնհայտ է` նաև եկամտահարկը հետ ստանալու հնարավորությունը:

Հայ գնորդն օտարերկրյա գնորդներից գրեթե չի տարբերվում: ՌԴ-ում և Եվրոպական որոշ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի գտնվելու վայրից ու ենթակառույցների հասանելիությունից, կարևորվում է ապահովությունը, ավտոկայանատեղիի, կանաչ գոտու առկայությունը: Նաև՝ էներգաարդյունավետությունը: Ի դեպ, սա բնակարանների ընտրության հարցում ունի եզակի կարևորություն՝ հանուն ինչի գնորդը պատրաստ է ավելի շատ վճարել: Այս տեսանկյունից գնորդներն առանձնացնում են նաև ապահովությունն ու գտնվելու վայրը:

Էներգաարդյունավետություն հասկացությունը Հայաստանում սկսել է շրջանառվել վերջերս և, ի տարբերություն ընդունված տեսակետի, դա միայն էներգիայի խնայողությունը չէ: Էներգաարդյունավետությունը որոշվում է էներգիայի ծախսով, որն անհրաժեշտ է տվյալ շինությունում կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

A, A+, A++, B, B+, C… Այսպես է բնութագրվում ոչ միայն կենցաղային տեխնիկան՝ ըստ էներգաարդյունավետության: Շենքերը և շինությունները, պարզվում է, ևս ունեն էներգաարդյունավետության դաս: Այս ցուցանիշով առավել էներգաարդյունավետ են A, A+, A++, B, B+ դաս ունեցողները, C և C+ դաս ունեցողների էներգաարդյունավետության մակարդակը նորմալն է: Վերը նշված դասեր չունեցող շենք-շինությունները համարվում են ոչ էներգաարդյունավետ:

Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, ու էներգաարդյունավետության մասին խոսելը դրանց պարագայում տեղին չէ: Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում, և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ*մ2:

Ինչ վերաբերում է նոր բնակֆոնդին, ապա 2018թ-ին ընդունված կանոնակարգով սահմանվել են էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչները, ինչին պիտի համապատասխանեն նորակառույցները. շենքերը պիտի ստանան նաև էներգաարդյունավետության անձնագիր:

Մասնագետները նշում են, որ Կանոնակարգի ներդրման սկզբնական տարիներին կառուցապատողներին էներգաարդյունավետությունն ու համապատասխան անձնագիրը գրեթե չէր հետաքրքրում: Եթե շինությունը էներգաարդյունավետ չէր, պարզապես շրջանցում էին այդ հարցը: Պահանջարկի ու մրցակցության աճին զուգահեռ նրանց վարքը փոխվեց: Այսօր էներգետիկ անձնագրերի առկայությունը ոչ միայն վստահության երաշխիք է, այլև գովազդային արշավների կարևորագույն մաս: Նաև՝ գործոն, որն ուղղակիորեն ազդում է վաճառքի ծավալի վրա, քանի որ շատ գնորդներ նախընտրում են էներգաարդյունավետության համար վճարել միանգամից՝ խուսափելով հետագա տարիներին թանկ, կապիտալ նորոգման անհրաժեշտությունից:

Հայաստանում հիփոթեքային վարկավորման տեսանկյունից առաջատար բանկերից մեկի մասնագետները նշում են՝ վերջին տարիներին էներգաարդյունավետ վարկավորման ցուցանիշը կայուն աճ է ապահովում: Նման ներդրումը, եթե անգամ վարկի տեսքով է, արդարացված է: Կա մի հետաքրքիր ցուցանիշ. շենքերում լրացուցիչ՝ առավելագույնը 15% կապիտալ ներդրումների դեպքում էներգախնայողության արդյունքը կարող է կազմել մինչև 50%: 

Կոնվերս Բանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ ցանկացած հաճախորդի ճաշակին և ընտրությանը համապատասխան: Մրցունակ առաջարկների շնորհիվ այսօր Բանկը շուկայի առաջատարներից է:

Մանրամասները՝ այստեղ, հեռախոս՝ 010-511 211:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: