Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Տնտեսություն

Արևային մարտկոցներ պատուհանների փոխարեն. նոր տեխնոլոգիան կաշխատի 30 տարի

Focus.ua–ն գրում է, որ Միչիգանի համալսարանում (ԱՄՆ) հետազոտողների թիմը ստեղծել է 50% թափանցիկությամբ արևային բջիջներ: Նրանց մտահղացման համաձայն պատուհանները հնարավոր կլինի ապակեպատել նման պանելներով, հայտնում է Joule-ն։

Արևային մարտկոցները մուգ գույնի են՝ սիլիցիումից պատրաստված լինելու պատճառով։ Սովորաբար եթե ​​վահանակը սև է, ապա այն պատրաստված է պինդ սիլիցիումի բյուրեղներից, իսկ եթե վահանակը կապույտ է, ապա այն պատրաստված է հալած սիլիցիումի մասնիկներից։ Միչիգանի համալսարանի գիտնականները այս «գունավոր» բաղադրիչից ազատվելու միջոց են գտել։ Նրանք պլաստմասսա են  լցրել մարտկոցի օրգանական և մետաղական շերտերի միջև եղած բացերը ստեղծելով դրանց միջև միկրոն մասշտաբի էլեկտրական միացումներ։ Արդյունքում ծածկույթը կորցրել է իր գույնի 50%-ը: Իհարկե, հնարավոր չէր հասնել ամբողջական թափանցիկության, բայց նման նյութը շատ հարմար է հարավային երկրներում գտնվող տները սարքավորելու համար, որտեղ տարվա մեծ մասը արևոտ է: Ուղղակի պատուհանները մգեցված կլինեն։ Ինչ վերաբերում է նման արևային մարտկոցների արդյունավետությանը, ապա, ըստ հետազոտողների, դրանք հասցվել են 10 տոկոսի։ Այստեղ հարկ է նշել, որ հալված սիլիցիումի բեկորներից պատրաստված «կապույտ» մարտկոցներն ունեն 15% արդյունավետություն, իսկ պինդ սիլիցիումային վահանակները՝ 22%։ Այսպես կոչված թաղանթային պանելները (սիլիցիումից պատրաստված այլ նյութերի ավելացումով) նույնպես ունեն 10% արդյունավետություն։ Գիտնականները պնդում են, որ իրենց սարքը կկարողանա աշխատել մինչև 30 տարի:

Ըստ պրոֆեսոր և հետազոտության գլխավոր հեղինակ Սթիվեն Ֆորեսթի, նոր արևային մարտկոցները կարող են արտադրվել արդյունաբերական մասշտաբով: Մեկ վահանակը կունենա 2 մ երկարության և 2 մ լայնության: Գիտնականն ընդգծել է, որ եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա դա մեծ քայլ կլինի բնական ռեսուրսների պահպանման և էկոլոգիայի ուղղությամբ։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]