Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Տնտեսություն

4.827.643 դրամ՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին․ «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն է

Օրեր առաջ Իդրամն ու IDBank-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Կուտակված ողջ գումարը՝ 4.827.643 դրամ, փոխանցվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

Սա Իդրամի և IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ համագործակցությունն էր։ Այս անգամ ևս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։

Ընկերությունները նաև հայտարարեցին նոյեմբեր ամսվա շահառուին․ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով կատարվող վճարումներից նոյեմբեր ամսվա ընթացքում կուտակված ամբողջ գումարը փոխանցվելու է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի մեծ ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի (eVTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում, այսպիսով հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ կրթությունը Բանկի և Իդրամի համար ԿՍՊ հիմնական ուղղություն է, և առաջին անգամ չէ, որ «Մի դրամի ուժի» կուտակած գումարները պետք է ուղղվեն կրթական ոլորտի զարգացմանը։ «Արենի ծնողներն իրենց որդու երազանքն իրականություն դարձնելու համար հիմնադրամ են ստեղծել, որի միջոցով ներկայում կրթում են 44-օրյա պատերազմի մասնակից 120 երիտասարդի։ Նրանք ստանում են աշխարհում խիստ պահանջված մասնագիտացումներով կրթություն և որ հատկապես կարևոր է դասընթացների ավարտից հետո ապահովվում են նաև աշխատանքով։ Չնայած սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել նման մեծ առաքելություն ունեցող հիմնադրամի համար, հույս ունենք, որ սա վարակիչ օրինակ կլինի նաև մի շարք կազմակերպությունների համար, որովհետև որակյալ կրթությունը մեր ապագայի հիմնասյունն է», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ 

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամը ստեղծել է կրթական մի համակարգ, որը կարճաժամկետ տեխնիկական դասընթացների միջոցով անվճար կրթություն է  տրամադրում 44–օրյա պատերազմի մասնակիցներին, պատերազմի արդյունքում հաշմանդամ դարձածներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ բոլոր նրանց ովքեր ցանկանում են կրթվել մեքենաշինական ինժեներության, ծրագրավորման և աէրոտիեզերական ինժեներության ոլորտում։  

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մհեր Մեհրաբյանի խոսքով՝   «Մի դրամի ուժը» հնարավորություն է ստեղծում պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած մեր հայրենակիցների համար անհնարին թվացող  կրթական ծրագրերը  կյանքի  կոչել: «Ծրագիրն ապացուցել է, որ համախմբվածության, հետևողական  ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ անհնարինը հնարավոր է դառնում։ Դժվար է կտրվել առօրեականությունից և լուծել ապագայի խնդիրները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը թերևս հանդիսանում է այն կամուրջը, որը կապում է առօրեականությունը մեր երիտասարդների ապագայի կերտման հետ»,- ասել է Մհեր Մեհրաբյանը։ 

Բոլորս կարող ենք դառնալ բարի կամքի դեսպան՝ աջակցելով մի շարք կենսական կարևորության կազմակերպությունների, հիմնադրամների՝ պարզապես կատարելով վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ