Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
Կոնվերս Բանկը սույն թվականի նոյեմբերի 22-ին մեկնարկում է արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի պարբերականությունը՝ կիսամյակային:
Կոնվերս Բանկի պարտատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Մոբայլ հավելվածի միջոցով, որտեղ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը: Հավելվածում հասանելի է նաև ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:
Մոբայլ հավելվածում պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետև մուտք գործել «Կատարել ներդրում» էջ և հետևել հրահանգներին:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Ներկա պահին ՀՀ ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:
Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում ՝ մինչև դրանց մարման ժամկետը: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի