Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան
Հասարակություն

ԱԺ-ում 2 ժամ աշխատող հավաքարարների աշխատավարձը հաշվարկվել է՝ պահպանելով 105 000 դրամ դրույքաչափը. «Քլիներս» ՍՊԸ

«Քլիներս» ՍՊԸ-ն ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվել է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով. քանի որ աշխատանքի տեւողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ՝ 40 հազար դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քլիներս» ՍՊԸ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները եւ դրանց շուրջ ձեւավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով.

«Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը: «Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին եւ հանդիսանում է տվյալ ոլորտի մասնագիտացված ընկերություն, պատվիրատուների լայն ցանկով (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների): Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ ընկերությունն իր գործունեության մեջ կաշկանդված չէ որեւիցե կապերով թե նախկին, թե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Առավել եւս, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Քլիներս» ՍՊԸ պայմանագրային պարտավորություններից դուրս որեւիցե պարտավորություն չի ստանձնել ԱԺ ղեկավարության թե նախկին, թե ներակայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ:

Ընկերության ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Քանի որ աշխատանքի տեւողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ: Այլ պարտավորություն (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) ընկերությունը չի ստանձնել եւ առաջնորդվում է բացառապես կողմերի միջեւ կնքված պայմանագրով: Այս թեմայով տարբեր շահարկումները համարում ենք ուղղորդված եւ կողմնակալ՝ միտված ընկերության բնականոն աշխատանքը խաթարելուն:

Ընկերությունը նաեւ հայտնում է, որ իր աշխատանքը խոչընդոտելու, կողմերի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կդիմի խնդրի դատական կարգով լուծմանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ հավաքարարները բողոքում էին, որ իրենք ստանում էին 67 հազար աշխատավարձ, իսկ հիմա իրենց աշխատավարձը կրճատում են 40 հազար դրամի: Այս առնչությամբ, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հավաքարարները մինչև հիմա աշխատել են օրական երկու ժամ: Աշխատակազմը կարծում է, որ ներկայում աշխատող 60 մաքրուհիների կարիքը ԱԺ–ում չկա, ավելին կա մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձերով նույն ծառայությունը մատուցել։

«Կան մարդիկ, որ համաձայն են՝ գան, այդ գումարով աշխատեն, սակայն ԱԺ ադմինիստրացիան պարտադրում է կազմակերպությանը, ասում է ՝ մեր աշխատողներին պահեք, նաև հավելյալ գործով ապահովեք:

«Մարդիկ աշխատում են երկու ժամ և ուզում են ստանալ պետությունից պարգևավճարներ, սոցփաթեթ և այլն։ Պետությունը իրենց չի հանում աշխատանքից, թեև իրենց պայմանագիրն ավարտված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը: