Եվրոպան արևային էներգիայի արդյունաբերական դաշինք է ստեղծել
Եվրոպան ձգտում է անկախություն ստանալ ռուսական գազից, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ծավալների աճի շնորհիվ։ Հատկապես հեռանկարային է համարվում արևային էներգիան, այն կարևորագույն դեր ունի էներգետիկ անվտանգության ապահովման համար, նաև կլիմայական նպատակների և զբաղվածության ապահովման ուղղությունների զարգացման համար։
«Solar Power Europe» ասոցիացիայի տվյալներով 2022 թվականին Եվրոպայում տեղադրվել է 41.4 գեգավատ ֆոտոէլեկտրական հզորություններ, ինչը 47 տոկոսով ավելին է, քան 2021 թվականին։ Չնայած եվրոպացիների արձանագրած առաջընթացին՝ գլոբալ շուկայում այս ոլորտում առաջատարը համարվում է Չինաստանը։
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները հաշվարկել են, որ նույնիսկ առկա տեմպերը պահպանելու դեպքում 2025 թվականին արևային ինդուստրիայի 95 տոկոսը կենտրոնացված է լինելու հենց Չինաստանում։ Եվրամիությունը խոստովանում է, որ հետ է մնացել ՝ հուսալով ավելացնել առաջանցիկ տեմպերը։
Իր լայն ռազմավարության շրջանակներում խնդրի լուծում իրականացնելու համար Բրյուսելը արևային էներգիայի արդյունաբերական դաշինք է ստեղծել, որը միավորում է պրոֆիլային ընկերությունները ողջ Եվրոպայի տարածքում, ընդ որում խնդիրը միայն արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրելը չէ։
Եվրամիությունը իր առջև հավակնորդ ծրագիր է դրել նույնիսկ վահանակների և մարտկոցների համար անհրաժեշտ բոլոր նյութերը արտադրել հենց եվրամիության տարածքում, այլ ոչ թե ներկրել Չինաստանից կամ այլ երկրներից։ Նախ այս կերպ լուծվելու է զբաղվածության հարցը, և երկրորդ՝ հնարավորություն է տալու կախված չլինել այլ, ոչ այնքան բարեհաճ տրամադրված մրցակիցներից, իսկ երկարաժամկետ կտրվածքով եվրամիության նպատակն է առնվազն արտադրվող էլեկտրաէներգիայի 75-80 տոկոսը արտադրել արևային էլեկտրակայանների միջոցով։
Հայաստանում, հիշեցնենք, կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», սակայն մեր ունեցած հնարավորևությունները թույլ են տալիս նույնիսկ տեղում ավելացնել վահանակների և մարտկոցների արտադրությունը՝ շատ դեպքերում դրսից անհրաժեշտ նյութեր չներկրելով։
Վահե Ավագյան




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք