Տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը (տեսանյութ)
Այսօր՝ 02.08.2023թ., Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը։
Միջոցառման ընթացքում ընտրվել է գործարար խորհրդի ղեկավարությունը, հաստատվել է 2023 թվականի աշխատանքային պլանը, ինչպես նաև մասնակիցները հայ գործարարների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։
Բացման խոսքով հանդես եկավ Սերգեյ Նիկոլաևիչ Կատիրինը (Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ), որի աջակցությամբ ստեղծվեց Ռուս-հայկական գործարար խորհուրդը։
Խորհրդի բացման կապակցությամբ բոլոր ներկաներին շնորհավորեց նաև Նեստերչուկ Յուլիա Նիկոլաևնան (ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն) և նշեց, որ այս պահին Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ տնտեսության տարբեր ոլորտներում։
Ռուսական կողմից Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել Տատյանա Վլադիմիրովնա Բաքալչուկը (Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն), որը տեղեկացրել է, որ Wildberries-ում հայ գործարարների շրջանառության աճը 2022 թվականի վերջի դրությամբ կազմում է 76%:
Հայաստանի կողմից նախագահ է ընտրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների խոշորագույն ցանցի տնօրեն Շոգերինա Ստեփանի Մկրտչյանը։
Դիտորդական խորհրդի նախագահ է նշանակվել ռուս գործարար և մեկենաս, Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման ջատագով, Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Վարդանի Ավետիսյանը. - «Մեր առաքելությունն է աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, ապահովել գործարար կապերի կանոնավոր փոխանակում և կազմակերպել հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ միջազգային հանդիպումների, աշխատանքային խմբերի և կոնֆերանսների շրջանակներում»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի