Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը
Տնտեսություն

Արտարժույթով վարկերի արգելքն ուղղված է ֆիզիկական անձանց աղքատացմանը. Սարգսյան

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ոչ թե սովորական քաղաքացիների վիճակը բարելավելու, այլ բանկերի հարստացման, բոլոր քաղաքացիներին վերահսկելի դարձնելու և ավելի շատ բնակչության աղքատացմանն ուղղված հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նախագծի քննարկումներին Աուդիտորների պալատից որևէ մեկը չի մասնակցել, Սարգսյանն էլ լրատվամիջոցներից է նախագծի մասին տեղեկացել։ Նրա խոսքով՝ փոփոխությունը բիզնեսի վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ խոսքը ֆիզիկական անձանց արտարժույթով տրամադրվող վարկերի սահմանափակումների մասին է։

«Միշտ դեմ եմ ցանկացած իրավունքի սահմանափակման։ Պետք է թողնել մարդու ընտրությանը, մարդը պետք է ինքը որոշի՝ որ արժույթով է ցանկանում վարկ վերցնել և եթե սահմանափակում են մարդու այդ իրավունքը՝ դուրս է գալիս, որ բանկերը դրամային վարկերը հաստատ ավելի են թանկացնելու»,- նշեց նա։

Սարգսյանը համոզված է՝ այլընտրանքի բացակայությունը միշտ հանգեցնում է մոնոպոլիայի, որն իր հերթին բերում է գների թանկացման։ Եթե ֆիզիկական անձի՝ արտարժույթով արտահայտված վարկերի ներգրավմամբ ընտրության հնարավորությունը բացառվում է՝ ստացվում է, որ ֆիզիկական անձը հիփոթեքային շուկայում, օրինակ, կարող է 15 տոկոսով վարկ ներգրավել, այնինչ արտարժույթի բաց վարկավորման պարագայում կարող էր նույն վարկը 6-7 տոկոսով վերցնել։

«Նույնիսկ արտարժույթի տատանման ռիսկը հաշվի առնելով՝ ֆիզիկական անձը կարող էր գնալ այդ ռիսկին, բայց արդեն ցածր տոկոսադրույքով վարկ ներգրավվեր, այժմ կա ռիսկ որ դրամով վարկերը ֆիզիկական անձանց համար ավելի են թանկացնելու։ Եթե նախագիծն ընդունվի մի քանի ամիս կանցնի ու մենք կտեսնենք, որ տոկոսադրույքները թանկացան»,- ընդգծեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սարգսյանի կարծիքով՝ փոփոխությունների արդյունքում՝ բանկերի շահույթը կավելանա, ինչպես, օրինակ, անկանխիկ գործառնությունների ներդրման, կանխիկի սահմանափակման և արտարժույթի տատանումների դեպքում։ Սարգսյանը վստահ է՝ նախագիծը մինչև խորհրդարան բերելը հեղինակները մանրակրկիտ չեն քննարկել և խորը վերլուծություն չի արվել։ Եթե Գևորգ Պապոյանն ու ՔՊ-ական որոշ պատգամավորներն են նախաձեռնել, ապա նախագծի՝ տնտեսության համար խթանող որևէ ազդեցություն իսկզբանե պետք է բացառել։

«Ոչ միայն վարկային կազմակերպությունները, այլ շատ դեպքերում բանկերն են դրսից էժան տոկոսով վարկեր կամ փոխառու միջոցներ ներգրավում և դա տեղաբաշխվում է տնտեսության իրական հատվածում։ Նորից բախվում ենք վերևում հնչեցրած խնդրին. երբ բանկը ստիպված է դրամով վարկ տրամադրել՝ պետք է փոխարկում իրականացնի, հետևաբար՝ ռիսկը հավասարակշռելու համար պետք է բարձր տոկոսադրույքով տրամադրի, նույնը կարող են իրականացնել վարկային կազմակերպությունները»,- պարզաբանեց Սարգսյանը։

Անդրադառնալով Գևորգ Պապոյանի այն դիտարկմանը, որ եթե քաղաքացու եկամուտները արտարժույթով չեն, ապա վերջինս չի կարող դրամից բացի այլ փոխարժեքով հիփոթեքային վարկավորման համար դիմել, Սարգսյանը նշեց՝ դա էլ պետք է փոխկապակցել մեկ այլ օրենսդրական փոփոխության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման հետ։

«Ֆիզիկական անձը պետք է ստիպված լինի հայտարարագրել իր եկամուտները, պետք է տանի հիմնավորի արտարժույթով ստացած եկամուտները, որ իրավունք ստանա վարկ ներգրավել արտարժույթով, որը չգիտենք՝ հնարավոր կլինի, թե չէ, բայց այդ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է բանկերին, իսկ հետագայում, վստահեցնում եմ՝ սա բերելու է նոր հարկերի ավելացման»,- հավելեց նա։

Ստացվում է՝ եթե ֆիզիկական անձն արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամից ստացել է արտարժույթ, այդ արտարժույթն էլ է բերվում հարկային դաշտ։ Ըստ Սարգսյանի՝ պետությունը միայնակ ի վիճակի չէ այդքան վարչարարություն իրականացնել և բանկերին ներգրավվում է որպես իրեն օգնականներ ու բանկերի միջոցով տիրապետում է այդ ամբողջ ինֆորմացիային։

Սարգսյանն արձանագրում է՝ վերջին 5 տարիների ընթացքում, ինչ այս իշխանությունն է պետության ղեկին, որևէ իրավական ակտ չի եղել, որը միտված կլինի ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավմանը. գույքահարկի բարձրացումը, հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի հետվերադարձի չեղարկումը, անկանխիկով գործարքները, հիմա արդեն այս նոր փոփոխությունները՝ բոլորն ուղղված են ֆիզիկական անձանց աղքատացմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ իշխող խմբակցության պատագամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջրկվում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից:

Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ հայաստանյան բանկերը որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։

Աղբյուր` Փաստինֆո