Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Տնտեսություն

Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ

ՏՏ ոլորտի աճը դարձել է շատ երկրների տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը․ Հարավային Կովկասի տարածաշրջանն էլ բացառություն չէ։ Երկու հարևան պետություններ՝ Հայաստանն ու Վրաստանն արագորեն ընդլայնում են ՏՏ արդյունաբերությունը, ինչն էլ համաշխարհային ուշադրություն է գրավել։ Այս աճը խթանելու համար երկու երկրներն էլ ՏՏ ոլորտին աջակցելու հարկային արտոնություններ են կիրառել։

«Դեվսոֆտ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում բացահայտել է երկու երկրների հարկային համակարգերի մանրամասները՝ համեմատելով նրանց մոտեցումներն ու ուսումնասիրելով ՏՏ ոլորտի վրա դրանց հետևանքները։

Հայաստանը որպես «Տեխնոլոգիական նորարարությունների համար ձևավորվող հաբ»

Հայաստանի կառավարությունն ընդունել է երկրի տնտեսական աճի համար ՏՏ արդյունաբերության կարևորությունը և տարբեր հարկային արտոնություններ է կիրառել   տեղական ու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Հայաստանի հարկային համակարգի որոշ կողմերը ներառում են․

  • Ստարտափների հարկերից ազատում։ Փորձելով խրախուսել նորարարությունը՝ Հայաստանի կառավարությունն առաջարկում է գործունեության առաջին երեք տարիների ընթացքում ստարտափներին ազատել հարկերից։ Սա հնարավորություն է ընձեռում նորաստեղծ ընկերություններին իրենց եկամուտները կրկին ներդնել իրենց բիզնեսում՝ խթանելով ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը։
  • Կորպորատիվ եկամտահարկի կրճատում։ Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները ենթարկվում են եկամտահարկի 10% (corporate income tax) կրճատման համեմատած այլ ոլորտների համար սահմանված 20% դրույքաչափի։ Այս կրճատումը հնարավորություն է ընձեռում ՏՏ ընկերություններին պահպանել իրենց շահույթի մեծ մասը, խթանելով ոլորտի աճն ու ներդրումները։
  • Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցումներ։ Հետազոտությանն ու զարգացմանը աջակցելու համար Հայաստանը տրամատդրում է ՀԶ-ում ներառված ՏՏ ընկերությունների համար ներկրված սարքավորումների ու նյութերի մասով ԱԱՀ փոխհատուցում։ Այս քաղաքականությունը կրճատում է նոր տեխնոլոգիաներն ու պրոդուկտները զարգացնող ընկերությունների ծախսերը՝ խթանելով հետագա նորարարությունները։

Վրաստանը որպես ՏՏ աճի համար բարենպաստ հարկային միջավայր

Վերջին զարգացումների արդյունքում էական փոփոխություններ են կատարվել Վրաստանի հարկային համակարգում, որոնք ազդել են թե՛ անձնական և թե՛ կորպորատիվ եկամտի վրա։ Աշխատողների անձնական եկամտահարկը էական կրճատման է ենթարկվել՝ նախկին 20% դրույքաչափից նվազելով մինչև ընդամենը 5%։ Այդ կերպ ճշգրտվել է նաև կորպորատիվ եկամտահարկը և այս պահին սահմանվել է 5%՝ նախկին 15% փոխարեն։

Վերոնշյալ փոփոխությունները կիրառվել են ՏՏ ոլորտի համար։

Ավելին՝ Վրաստանում գործող «Միջազգային ընկերություններն» այժմ կարող են օգտվել ծախսերի որոշ կրճատումներից։ Այս կրճատումները կիրառելի են, եթե երկրի ներսում են կատարվել ծախսերի որոշ տեսակներ։ Բավարարելով այս պայմաններին՝ «միջազգային ընկերությունները» հնարավորություն կունենան կրճատել իրենց տեղաբաշխման ենթակա հարկվող շահույթը։

Այդպիսի նվազեցումների համար թույլատրելի ծախսերի ցանկը ներառում է միջազգային ընկերության կողմից Վրաստանի ռեզիդենտներին վճարվող աշխատավարձերի հետ կապված ծախսերը։ Բացի դրանից, միջազգային ընկերության կողմից գործունեության թույլատրելի ոլորտներին առնչվող գիտհետազոտական, փորձաշինարարական և նախագծման հետ կապված ծախսերը նույնպես կարող են հարկվող շահույթից նվազեցվել։

Բիզնեսի հետագա աճի խթանման նպատակով միջազգային ընկերություններին շնորհվել է նաև գույքահարկից ազատում, բացառությամբ հողի հարկերից։ Հարկային բեռի այս նվազեցումը էական ֆինանսական օգնություն է տրամադրում այդ բիզնեսներին։

Ի վերջո, միջազգային ընկերությունների կողմից ստացված շահաբաժինները ենթակա չեն հարկման։ Այս փոփոխության շնորհիվ բաժնետերերը կարող են եկամուտ ստանալ առանց լրացուցիչ հարկային նվազեցումների բեռի։

Այս հարկային բարեփոխումների նպատակն է ստեղծել առավել բարենպաստ բիզնես միջավայր՝ քաջալերելով թե՛ տեղական, և թե՛ միջազգային ներդրումները և խթանելով երկրի ներսում տնտեսական աճը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի հարկային համակարգերն արտացոլում են ՏՏ հատվածի աճի խթանման պարտականությունը։ Երկրներից յուրաքանչյուրն առաջարկում է յուրովի առավելություններ, որոնք հաշվի են առնում ոլորտի տարբեր ասպեկտներ։ Այս բոլոր առանձնահատկությունների մասին տեղեկացված լինելը կարևոր է ձեռնարկատերերի և ներդրողների համար, որպեսզի վերջիններս ուշադիր կշռադատեն այս գործոնները, երբ դիտարկում են այս երկրներում իրենց ներդրումներն ու գործառնությանը վերաբերող որոշումները։