Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը

Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանն արդեն 2025 թվականին։ «Այգ 1» էլեկտրակայանի տարածքի մի մասն Թալին համայնքն է հատկացրել, իսկ կայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 կիլովատը կարժենա շուրջ 11 դրամ։ Մեր երկիրն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, ինչի մասին մենք բազմիցս արձանագրել ենք։ Փորձագետները նշում են, որ, օրինակ, Հայաստանում արևը կրկնակի շատ է, քան նույնիսկ Մոսկվայի շրջակայքում։ Շուրջ 10-15 տարի Հայաստանում արևային վահանակներ են տեղադրվում սեփական տների, բարձրահարկ շենքերի վրա, և մեր երկիրը որոշակի փորձ ունի։ Արևային էներգիայի ներդրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, թեև արևային վահանկներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա Հայաստանում՝ «Սոլարոնը», և հարկավոր է պետական լուրջ միջամտություն մեր երկրում արևայաին էներգիան զարգացնելու համար։ 

Մինչ օրս, Հայաստանում ամենաշատը եղել է 10 մեգավատ հզորության արևային կայան, «Այգ 1» -ն ունի 200 մեգավատ հզորություն և դրա գործունեությունը չափազանց լուրջ ազդեցություն կթողնի էներգահամակարգի վրա։ Փոքր կայանների ազդեցությունը չափազանց փոքր է ընդհանուր էներգետիկ կարողությունների համար, դա կարող է առանձին վերցրած փոքր մի բնակավայրի կամ մի քանի տների էներգամատակարարման հարցը լուծել, իսկ «Այգ 1»-ի տիպի մի քանի կայանների գործունեությունը կապահովի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգամատակարարումը։ 

Նախատեսվում է, որ «Այգ 1»-ի նման ևս 4 հատ 200 մեգավատանոց կայաններ պետք է կառուցվեն մինչև 2030 թվականը։ Նման քայլ անելու դեպքում Հայաստնում էներգիայի արտադրության մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կգերազանցի նախանշված 15 %-ը, ինչը չափազանց էական ազդեցություն ունի մեր երկրի համար։ Հուսով ենք, ի վերջո, Հայաստանի իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք և հնարավորություններ իրականացնելու այս չափազանց կարևոր ծրագիրը։

Արման Սահակյան