Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։ Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին և ընտրել «В другие страны» գործողությունը։ Ապա՝ նշել երկիրը «Армения» և «По номеру телефона», այնուհետև կոնտակտների ցանկից պետք է ընտրել ստացողի հեռախոսահամարը, նշել գումարը և հաստատել փոխանցումը: Մինչ գործարքը հաստատելը, ուղարկողը տեսնում է մուտքագրվող գումարը ՀՀ դրամով, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը։ Գումարը մուտքագրվում է հաշվին ակնթարթորեն:

 «ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների առաջատարներից մեկն է։ Նախորդ տարվա արդյունքներով բանկի մասնաբաժինը երկրի շուկայում ռուսաստանյան օգտատերերին փոխանցումների քանակով կազմել է 17%, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների մասնաբաժինը՝ 10%։ Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց հեռախոսահամարով փոխանցումները: Ռուսաստանից ՎՏԲ-Հայաստան Բանկ բջջային համարով կատարված փոխանցումների ընդհանուր թիվը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 40 հազարը, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Դեպի ՎՏԲ բջջային համարով փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի,  ամսական՝ մինչև 300 հազար ՌԴ ռուբլի: 

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝  8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: