UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է TOON EXPO 2023 ցուցահանդեսը
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ կայացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում։
Արդեն երկրորդ տարին է՝ այցելուները հնարավորություն են ստացել ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին, որոնք ներկայացնում են կառուցապատման, ճարտարապետության ու նախագծման, վերանորոգման, ինտերիեր և էքստերիեր դիզայնի, անվտանգության համակարգերի, արևային էներգիայի մատակարարման և այլ հարակից ոլորտները։ Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից և Գերմանիայից։
«Ucom-ի տեխնիկական թիմն ապահովել է անխափան և գերարագ ինտերնետ կապ Wi-Fi ցանցի միջոցով, որից օգտվել են ցուցահանդեսի բազմահազար այցելուներն ու հարյուրից ավելի մասնակիցները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ցուցահանդեսն այս տարի շատ ավելի հագեցած էր, թե՛ մասնակից բիզնեսների մասշտաբներով, և թե՛ այցելությունների ծավալով, ուստի մեզ համար շատ կարևոր էր «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը և տեխնիկական հատվածի անխափան իրագործումը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից», -ասել է Toon Expo 2023 ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության՝ Big Projects-ի հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի TOON EXPO 2022-ի ցուցահանդեսի շրջանակներում ամրագրվել է ավելի քան 1000 բնակարան, իսկ երեք օրվա ընթացքում 20 հազար այցելու ծանոթացել է 150-ից ավելի մասնակից բիզնեսների առաջարկներին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի