Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 9 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվեցին հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց» անվանակարգերում։

 

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարևորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, ովքեր աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է՝ պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։ 

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է նաև երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում է Հայկական դրամի 30-ամյակի առթիվ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում  50 հա նոր անտառի հիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: