Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկրի ապագայի համար անթույլատրելին․ Արփինե Հովհաննիսյանը՝ փոխնախարարին
Բարեփոխումների փոխարեն առաջ էր մղվում մի ինստիտուտ, որն ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն մեր երկրի քաղաքական, իրավական համակարգին, այլ տնտեսությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով ԱԺ լսումների ժամանակ միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի, արդարադատության նախարարի ու տեղակալի ելույթներին:
«Միջազգային «փորձագետ» Ռուբեն Կարանզայի եւ անցումային արդարադատության հայրենի ջատագով արդարադատության նախարարի ու տեղակալի մասին
• Փորձագետը առանց մի վայրկյան վարանելու կարող է պիտակել այս կամ այն պետություն ավտորիտար՝ առանց ձեռքի տակ ունենալու հստակ չափանիշներ,
• Այդպես էլ չիմացանք Հայաստանի եւ օրինակ Քենիայի կամ Գանայի միջեւ կապը,
• Տվեք պարոն Կարանզային երկիր մոլորակի վրա ցանկացած պետություն, եւ նա կհիմնավորի, որ այդ երկրում անհրաժեշտ է անցումային արդարադատություն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փորձագետի եւ անցումային արդարադատության վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին։
Հ.Գ.Պետք է արժանին մատուցել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Նրա բնավորության մաս կազմող խուսափողականությունը այսօր նրան փրկեց անցումային արդարադատություն պաշտպանող նախարարի խարանից, սակայն այդ խարանն ընդմիշտ կմնա հարցը զեկուցող արդարադատության նախարարի տեղակալի վրա։
Եթե ես կարող եմ հասկանալ հասուն տարիքի հասած վճարվող փորձագետի ավյունը, ապա ոչ մի կերպ չեմ հասկանա երիտասարդ եւ այս երկրում հետագայում եւս պրոֆեսիոնալ կարիերայի հավակնող երբեմնի խոստումնալից իրավաբանին։ Անկեղծորեն ափսոսում եմ, քանզի Ձեր պատասխանատվությունը թե ամենածանր է եւ թե այդպիսին է լինելու, որովհետեւ գեղեցիկ բառամթերքով, սահուն նախադասություններով, արտաքուստ պրոֆեսիոնալիզմ հիշեցնող ձեւակերպումներով եւ Ձեզ մշտապես բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկրի ապագայի համար անթույլատրելին։
Հիասթափությունս նաեւ այն է, որ բարեփոխումների փոխարեն փոխնախարարը առաջ էր մղում մի ինստիտուտ, որն ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն մեր երկրի քաղաքական, իրավական համակարգին, այլ տնտեսությանը, քանի որ այն բոլոր երկրներում, որտեղ իրականացվել է անցումային արդարադատություն կտրուկ նվազել են ներդրումները մի պարզ պատճառով. ներդրումները պահանջում են կայուն դատաիրավական համակարգ, ոչ թե վեթինգի վախով ապրող դատավորներ։
Հ.Գ. Կարծում եմ` հաջորդիվ նույն կերպ կարելի է հիմնավորել Հայաստանում ժառանգական միապետություն հաստատելու անհրաժեշտությունը եւ դրա գայթակղիչ լինելը»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ