Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Լողացող արևային վահանակների բում ողջ աշխարհում. Ի՞նչ հեռանկար ունի Հայաստանը

Լողացող արևային վահանակներով ֆերմաները Ասիայում արագ աճ գրանցելուց հետո այժմ էլ բուռն զարգացում են ապրում Միացյալ նահանգներում։ Դրանք հրապուրիչ են ոչ միայն մաքուր էներգիայով և գետնի վրա հետքերի բացակայությամբ, այլ նաև նրանով, որ տնտեսում են ջուրը՝ կանխելով ջրի գոլորշիացումը։ Ամերիկյան «Duke Energy» կոմունալ ընկերությունը մտադիր է մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և պիլոտային նախագիծն արդեն մեկնարկել է Ֆլորիդայում։ Նախագծի մենեջեր Շաինա Վայթի խոսքով՝ չափազանց կարևոր է սկսել նման նորարական նախաձեռնությունները և թեստավորել նոր տեխնոլոգիաները։ Արևային լողացող վահանակների հայեցակարգը պարզ է, դրանք ամրացնում են լաստերի վրա և բաց թողնում լճի մակերևույթին՝ իրարից ոչ մեծ հեռավորության վրա, իսկ մի քանի հարյուր լաստերից մեկի վրա էլ համապատասխան մարտկոցներն են տեղադրվում։ Արդյունքում դրանք չեն փակում հողը, որը կարելի է օգտագործել գյուղատնտեսության կամ շինարարության համար։ Բուն պանելները ծածկում են ջրի մակերևույթը՝ այլ կերպ խոչընդոտելով դրա գոլորշիացումը։ Սա հատկապես չափազանց կարևոր է Կալիֆորնիայի համար, որն արդեն մի քանի տարի շարունակ տառապում է ռեկորդային երաշտից։ Ջուրը նաև սառեցնում է վահանակները՝ թույլ տալով դրանք գեներացնել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան վերգետնյա անալոգները։ Տաքանալով՝ այս վահանակները կորցնում են իրենց արդյունավետությունը։ Ընկերությունը արդեն Միացյալ նահանգների տարբեր հատվածներում 25 լողացող արևային նախագծեր է մեկնարկել և հայեցակարգով հետաքրքրված են նաև այլ երկրներ, որտեղ հողի անբավարարության խնդիր գոյություն ունի։ Այս առումով առաջատարն Ասիան է, հատկապես կղզի պետությունները, ինչպես Ճապոնիան և Թայվանը, որտեղ շահագրգռված են լողացող արևային վահանակների և մարտկոցների տեղադրմամբ, քանի որ հսկայական ջրային տարածքներ կարող են օգտագործել այդ նպատակներով։ Ասիական տարածաշրջանն այսօր ստանում է լողացող արևային մարտկոցներից եկամուտի 70 %-ը, բայց առաջիկա տարիներին վերլուծաբանները կանխատեսում են այդ ոլորտի կտրուկ աճ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Հայաստանն իհարկե ջրային տարածքներով այնքան էլ հարուստ չէ։ Փոքր մեկ-երկու կայան հնարավոր է տեղակայել Սևանա լճում կամ այլ լեռնային լճի վրա։ Մեր հարստությունը լեռնային տարածքներն են, որտեղ ևս հնարավոր է արևային նախագծեր իարականացնել։ Թեպետ Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի ծավալները առայժմ բավարար չեն ամբողջ կարիքները հոգալու համար։

Անահիտ Մելքոնյան