Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ

Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին:

Նրա խոսքով, վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ ունակ է դիմակայել Ռուսաստանին և էներգիայի աղբյուրները որպես զենք օգտագործելու նրա փորձերին։ «Ռուսական ածխի ներմուծումը ԵՄ դադարել է, նավթի ներմուծումը չնչին մասն է կազմում այն ամենի, ինչ եղել է պատերազմից առաջ, իսկ ռուսական գազն արագորեն անհետանում է ԵՄ շուկայից»,-նշել է Մաքֆին:

Այսպես, ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները պատմականորեն կազմել են Եվրամիության ներմուծման մոտ 45-50 տոկոսը՝ նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչև 8 տոկոս։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնների շնորհիվ։ Այդ գործոններից մեկը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրամիությունում 16 տոկոսով ավելի շատ հողմային և արևային էներգիա են արտադրել, քան մեկ տարի առաջ, ինչը թույլ է տվել փոխարինել 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը, հայտնել են Բրյուսելում: Այս ուղղության հետագա զարգացման համար ԵՄ անդամ երկրները մուտք ունեն 270 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամ, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով օգնել նրանց հրաժարվել ռուսական էներգակիրներից։

Արևային էներգիայի շեշտակի զարգացումը ԵՄ-ում հնարավորություն է տվել նվազեցնել կախվածությունը ոչ միայն Ռուսաստանի հանածո վառելիքից, այլև Չինաստանից, որը համարվում է Արևմուտքի ամենամեծ հակառակորդը։

Ըստ էության, եվրապաշտոնյան իր այս արձանագրումներն անելով վկայում է արևային էներգիայի ահռելի նշանակությունը ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, քաղաքական իմաստով։ Հենց արևն է, որ նպաստում է քաղաքական կապվածության թոթափմանը։ Իսկ մենք բազմիցս ենք փաստել արևային էներգիայի զարգացման կարևորությունը երկրների քաղաքական ինքնիշխանության համար։

Հայաստանում, ուր արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», օդի պես անհրաժեշտ է արևային էներգիայի զարգացումը, ինչը մեր երկրին նույնպես կօգնի ձերբազատվել վառելիքի հետևանքով առաջացած քաղաքական կախվածությունից։

Սուրեն Մնացականյան