Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը
Տնտեսություն

Ամերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ)

Բացառիկ հնարավորություն ՀՀ մարզերում բնակվող երեխաների համար։ Շուրջ 160 պատանիներ հնարավորություն ունեն մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների հետ։ Խոսքը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մասին է, որն իրականացնում է Ամերիաբանկը։

Միջազգային ճամբարը և Միլանի մարզիչներին Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Տաշիր ընկերությունների խումբը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Team Telecom Armenia-ն, որպեսզի միասին օգնեն պատանիներին խփելու իրենց ամենակարևոր գոլը։ «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո են հավաքվել մարզերի այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզային ակումբերում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններին։

Նրանց մարզելու են Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը և Վիրրիո Պերելլին: Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը ասուլիսին խոսելով նախապատվությունը հենց մարզերում բնակվող պատանիներին տալու հանգամանքից, նշեց, որ մարզերում ապրող պատանիները կարիք ունեն իրենց երազանքների իրականցմանը հավատալուն, նրանց ներգրավելը այս առումով ևս խորհրդանշական է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ մեծ ուրախությամբ են մասնակցում նախաձեռնությանը և հավատում են, որ հայկական ֆուտբոլը մի օր եվրոպական ֆուտբոլին հավասար մրցակից կդառնա։ 

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն և գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան նշեց, որ մեծ խանդավառությամբ են մոտենում Հայաստանում առաջին անգամ աշխատելու այս հնարավորությանը, ուրախ են, որ Միլանի մեթոդաբանությունն ու գիտելիքները փոխանցելու առիթ ունեն․

«Երկրորդ օրն է, որ աշխատում ենք երեխաների հետ, բայց արդեն իսկ վայելում ենք նրաց հետ աշխատանքը։ Ես ուզում եմ ասել, որ ամենակարևորն այն է, որպեսզի բոլորը հավատան իրենց ուժերին, առաջին բանը, որ երեխաներին ասել եմ, դա այն է, որ չպետք է մոռանան, որ ֆուտբոլը խաղ է, և եթե իրենք խաղից հաճույք չեք ստանում, ապա սա նրանց տեղը չէ»,-ասաց մարզիչն ու հավելեց, որ պետք է ամեն օր տքնաջան աշխատել ավելի հմտանալու համար։

Ասուլիսի ավարտին Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը, որի վրա ստորագրել են բոլոր խաղացողները, նվիրեց Ամերիաբանկի մարքեթինգի գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանին՝ նշելով, որ հույս ունեն, որ ապագայում շապիկի վրա ստորագրողների թվում կլինի նաև հայ ֆուտբոլիստ։ 

Նշենք, որ մինչ այսօր Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում մարզվել է շուրջ 200. 000 պատանի տարբեր երկրներից։ Հայաստանում ճամբարն անցկացվելու է երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 7-ը։